Քաղաքականություն

124 մլն դրամ՝ Փաշինյանի անվտանգությունն ապահովող մարմնին

124 մլն դրամ՝ Փաշինյանի անվտանգությունն ապահովող մարմնին

Կառավարության այսօրվա նիստին ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը ներկայացրել է մի որոշման նախագիծ, որով առաջարկվում է Կառավարության պահուստային ֆոնդից 124,330.6 հազար դրամ հատկացնել Պետական  պահպանության ծառայությանը վերջինիս բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով: Նախագիծն ընդգրկված է չզեկուցվող հարցերի ցանկում։

ՊՊԾ-ն, հիշեցնենք, ապահովում է վարչապետի և պետական այլ պաշտոնյաների ու հատուկ պահպանվող շենք-շինությունների անվտանգությունը։ Փաշինյանի՝ վարչապետի աթոռին հայտնվելուց հետո այն ԱԱԾ-ի ենթակայությունից հանվեց և մտցվեց անձամբ վարչապետի ենթակայության տակ և այժմ ենթարկվում է ուղիղ Նիկոլ Փաշինյանին։ Այսօր Փաշինյանի ենթակա այս մարմնի համար 124 մլն դրամ են հատկացնում որ ապահովեն տվյալ կառույցի բնականոն գործունեությունը։ Թե կոնկրետ ինչ նպատակի է  ծառայելու այս գումարը, որ ապահովվի ՊՊԾ-ի բնականոն գործունեությունը, նախագծով չի մանրամասնվում՝ այն հույժ գաղտնի է։

Լրահոս

Ամենաընթերցված

Պետական հեղաշրջո՞ւմ

Պետական հեղաշրջո՞ւմ

Օգտվելով այն հանգամանքից, որ Սահմանադրական դատարանում ընթանում են հունիսի 7-ի ընտրությունների արդյու...

Սա դեռ սկիզբն է

Սա դեռ սկիզբն է

Դուք նկատեցի՞ք` ինչ արագությամբ, հենց հունիսի 8-ին, Երեւանի փողոցներից անհետացան կանաչապատման եւ սան...

×
Gallery Image