Անգլիացի դերասան Մայքլ Բիրնը, ով մարմնավորել էր Գելերթ Գրին-դե-Վելդայի կերպարը «Հարի Պոտերում» մահացել է։ Նա 82 տարեկան էր։ Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը։ Դերասանի խնամքով զբաղվում էր նախկին կինը՝ Քերոլը։ Դերասանն ուներ նաեւ երկու դուստր եւ երեք թոռ։ Մայքլ Բիրնը ծնվել էր Լոնդոնում 1943 թվականի նոյեմբերի 7-ին։ Դերասանը ուսանել է Խոսքի եւ դրամատուրգիայի Կենտրոնական դպրոցում։ 60-ականներից երկրորդական դերեր է խաղացել թատրոնում եւ կինոյում։ 1964 թվականին միացել է Ազգային թագավորական թատրոնի խմբին։ 70-ական թվականներից Բիրնը հանդես է եկել գլխավոր դերերում՝ «Վեսթ Էնդի թատրոնում» եւ «Ռոյալ Քորթում»։ Կինոյում Բիրնի դերերը եղել են երկրորդ պլանի։ Հանդես է եկել «Ինդիանա Ջոնս․ Վերջին խաչակիր արշավանքը», «Անվախ սիրտը», եւ «Վաղը չի մեռնի երբեք» նախագծերում։ Նկարահանվել է նաեւ «Թագադրության փողոցը» եւ «Արքայական հրաձիգ Շարփի արկածները» նախագծերում։
Ժամանց
Ամենաընթերցված
«Հրապարակ»․ Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկե...
Հունիսի 7-ի գիշերը, ըստ ՔՊ-ական աղբյուրի, Փաշինյանը մի խումբ մերձավորների հետ արդյունքների հաշվարկին...
Սա դեռ սկիզբն է
Դուք նկատեցի՞ք` ինչ արագությամբ, հենց հունիսի 8-ին, Երեւանի փողոցներից անհետացան կանաչապատման եւ սան...
«Հրապարակ»․ ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն...
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Հայաստան սպասվելիք այսօրվա այցը մտահոգությու...
1 օր ջուր չի լինելու
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արզնի 1» ջրատարի վթարվ...
×
❮
❯