Քաղաքականություն

1 ամիս ծառայելու են, գումարը վճարեն ու ազատվեն, քանի որ իրենք տղա չեն

1 ամիս ծառայելու են, գումարը վճարեն ու ազատվեն, քանի որ իրենք տղա չեն

Աղքատների երեխաներն են ծառայելու ու աղքատների երեխաներն են զոհվելու պատերազմում
ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագիծը` պարտադիր զինվորական ծառայությունից գումարի դիմաց ազատվելու մասին, կառավարության կողմից հավանության արժանացավ: Եթե օրինագիծը ԱԺ- ում անցնի, ՀՀ քաղաքացիները կարող են ազատվել ծառայությունից՝ մեկ ամսվա և չորս ամսվա ծառայությունների դիմաց համապատասխանաբար վճարելով 24  և 18 միլիոն դրամ, ապա ազատվել:

Պահեստազորի գնդապետ, 2-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ Միհրան Մախսուդյանը «Հրապարակի»  հետ զրույցում, անդրադառնալով վերոնշյալ օրինագծին, ասաց, որ հիմա էլ բանակ չունենք ու այս մարդիկ լծվել են բանակը քանդելու գործին:

«Իրենք եկել են բանակը քանդելու: Հասել են իրենց նպատակին, բայց վերջնական բանակը ոչնչացնելու համար այդ թեզն են առաջ տանում: Իրենք ու իրենց աջակիցներից շատերը փողերը լափել են, պետությունից գումար են շորթել, որ այդ գումարներով իրենց զավակներին ազատեն ծառայելուց: Ժամանակը կգա ու հայ ժողովուրդը կտեսնի, որ ոչ մի ՔՊ-ականի երեխա բանակում չի ծառայել, մեկ ամիս ծառայելու են, գումարը վճարելու են ու ազատվեն: Քանի որ իրենք տղա չեն, իրանք էդքան մարդ չեն, ոնց իրենք են ոչ հայրենասեր, այնպես էլ իրենց զավակներին են դաստիարակելու ու այս օրենքով բանակը կազմալուծելու են: Ո՞վ է բանակում ծառայելու՝ աղքատ մարդիկ, ովքեր գյուղերում են ապրում, փող չունեն, գումար չունեն: Աղքատների զավակներն են գնալու ծառայեն, եթե պատերազմ լինի՝ զոհվեն, իսկ այս վիժվածքները, ովքեր հիմա օրենք են ընդունում՝ այդ վիժվածքների երեխաները չեն ծառայելու բանակում»,-ասաց պահեստազորի գնդապետը:

Այս իշխանությունները հող են նախապատրաստում բանակը նաև փաստաթղթով կազմալուծելու համար՝ շեշտում է նախկին զինվորականը:

Իսկ ովքեր գումար չեն ունենալու, իրենց երեխաներին գումարի դիմաց ծառայությունից ազատելու՝ արտագաղթելու են, նկատում է Մախսուդյանը: 

«Մարդիկ կսկսեն հսկա ծավալներով արտագաղթել, Ադրբեջանն էլ ունի հարյուր հազարանոց լավ սպառազինված բանակ, այս գլխավոր սուտասանը, գլխավոր տգետը կանգնելու է ասի, թե տեսա՞ք, դուք բանակում չծառայեցիք, մենք օրենք ընդունեցինք, բայց դուք չծառայեցիք, բայց փախնողը իրենք են ու իրենց ծառաները, որ այդ օրենքը ընդունում են»,-շեշտեց նախկին զինվորականը:

Մախսուդյանը հիշեցնում է, որ ժամանակին բանակում չծառայած երիտասարդին խուսափում էին «աղջիկ տալ», պետական պաշտոնների չէին ընդունում: Պահեստազորի գնդապետը նկատում է, որ եթե Հայաստանն ունենար հայկական իշխանություն, ապա օրենք կընդուներ, որը պարտադիր կդարձներ զինվորական ծառայությունը:

«Պատերազմող երկրում բոլորը պիտի ծառայեն, այս օրենքով իրենք վերջնական ապացուցեցին, որ եկել են պետությունն ու բանակը կազմալուծելու համար: Սրանց նպատակը դա է՝ սրանք քնում են՝ գումար են տեսնում, արթնանում են, մտածում են որտեղից գումար շորթեն»,-եզրափակեց Միհրան Մախսուդյանը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image