Մոսկվան հետ է մղում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակումը։ Այսօր առավոտյան մայրաքաղաքին մոտենալիս խոցված անօդաչուների թիվը հասել է 60-ի։ Այս մասին հայտնում է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
«Բեկորների ընկնելու վայրում արտակարգ իրավիճակների ծառայությունների մասնագետներ են աշխատում», – հայտնել է նա։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի մայրաքաղաքին մոտեցող 20 անօդաչու է խոցվել։