Աբովյան քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան Թիվ 1 ավագ դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Արմեն Ավագյանը «Հրապարակի» հետ զրույցում նեկայացրեց, թե «ինչպես է տեղի ունեցել նոր տնօրենի ընտրությունը»։
Նրա խոսքերով՝ փետրվարի 2-ին արդեն դպրոցի նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանին մոտ 14։55-ին զանգահարել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անձնակազմի կառավարման վարչության աշխատակիցը և ասել, որ Բաբայանը ԿԳՄՍ նախարարի հրամանով նշանակվել է ավագ դպրոցի տնօրենի պաշտոնում ու հրավիրվել ԿԳՄՍՆ՝ աշխատանքի ընդունման դիմում գրելու։
Սակայն, 15 րոպե անց Բաբայանին է զանգահարել է ԿԳՄՍՆ Կադրերի բաժնի պետը և ասել, որ նախկինում զանգահարած աշխատակիցը սխալվել է, և նախարարը հրամանը տվել է ոչ թե Բաբայանի անունով, այլ՝ ներկայիս տնօրեն Քարմիլե Առաքելյանի։
«Փաստաթղթաշրջանառության «Մալբերի» համակարգով դպրոցին եկած գրությունում (ես ճշտել եմ՝ ինչպես է դա կատարվում) գրված է, որ նախարարի հրամանը կայացել է 16։14-ին։ Այսինքն՝ նախարարի աշխատասենյակից երբ որ դուրս է եկել տվյալ հրամանը, ֆիքսվել է «Մալբերի»-ով 16։14-ին։ Ինչպես հասկանանք, որ 14։55 արդեն Անձնակազմի կառավարման բաժնի աշխատակիցը կամ 15 րոպե հետո տիկին Գրիգորյանն իմանում են, որ նախարարը հրաման է տվել։ Ամբողջ կոլեկտիվը տեսել է այդ փաստը»,- Առաքելյանի նշանակման հետ կապված ևս մեկ նկատառում արեց դպրոցի փոխտնօրենը։
Մանրամասները՝ տեսանյութում