ԱԺ ապագա խոսնակ Ռուբեն Ռուբինյանը դեռ չի ընտրվել, սակայն Ալեն Սիմոնյանի կադրերն արդեն ճամպրուկներն են հավաքում: Նրանք լսել են, որ Ռուբինյանն իր մարդկանց է բերելու, ուստի որոշել են ինքնակամ գնալ։ Երեկ անգամ աշխատակազմի ապագա ղեկավարի անունն էր շրջանառվում: Ալեն Սիմոնյանի ընկերոջը՝ Դավիթ Առաքելյանին կփոխարինի Ռուբեն Ռուբինյանի ընկերը՝ Արման Բարխուդարյանը, որը նրա խորհրդականն է՝ Երեւանի ավագանու անդամ, Մալաթիայի նախկին թաղապետ: Նրա նկատմամբ ժամանակին քրգործ կար` յուրացումների մեղադրանք։ Բարխուդարյանին հարցրինք՝ հավաստի՞ են այդ լուրերը։ Նա նախ փորձեց պարզել՝ ով է նման տեղեկություն տարածել, ապա չպատասխանեց հարցին: Նա Ռուբինյանի կնոջ հետ իջնում էր ԱԺ բուֆետ, տիկինը ձայն տվեց՝ արի։
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
«Հրապարակ»․ Մակունցը հրաժարվել է
Թեպետ ամիսներ առաջ ՔՊ-ում խոսում էին, որ Փաշինյանը ԱՄՆ-ում նախկին դեսպան Լիլիթ Մակունցին ԱԺ-ում բարձ...
Գագիկ Խաչատրյանի և եղբոր որդիների 200 մլն դրամը դա...
Հակակոռուպցիոն դատարանում Արտյոմ և Արամ Խաչատրյանների վերաբերյալ քննվող քրեական գործով դատարանը 2026...
×
❮
❯