«Որքան էլ գործող կառավարիչը փորձի իր խոսքին ու պահվածքին վստահության իմիտացիա հաղորդել, միևնույն է` պարտվածի տիտղոսը շարունակում է մնալ նրա մշտական ուղեկիցը»,- հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«Քարոզարշավի ողջ գործընթացը կառուցված է ինքնաարդարացումների և հանձնման գործընթացը անհաջող կոծկելու տրամաբանության վրա։ Այս իրողությունների պայմաններում կապիտուլյանտի ատելությունը հաղթողների, պայքարի մարտիկների և անվտանգություն բերած խորհրդանիշների նկատմամբ կտրուկ սրվել է, ինչը շարունակաբար բերում է անհավասարակշիռ պոռթկումների»,- նշել է նա: