Քաղաքականություն

Հույսը Աստվածն է եւ Արեւմուտքը

Հույսը Աստվածն է եւ Արեւմուտքը

Այնպես է ստացվել, որ մեր հույսը մնացել է Աստվածը, որը, հուսով ենք` վաղ թե ուշ կպատժի եւ ճիշտ ուղի ցույց կտա բոլոր մարդկային, բարոյական, պետական, սահմանադրական օրենքները խախտած իշխանավորներին եւ արտաքին ուժերն ու միջազգային կառույցները, որոնք ինչ-որ ձեւով կփորձեն կանխել Հայաստան պետության ոչնչացումը, մարդու իրավունքների տոտալ ոտնահարումները, դեմոկրատական արժեքներից հրաժարումը, երկրում սահմանադրական կարգի տապալումը: Պատահական չէ, որ ընդդիմությունը պարբերաբար դիմում է միջազգային իրավապաշտպան կառույցներին, ԵԽԽՎ-ին, Վենետիկի հանձնաժողովին` փորձելով նրանց ներգրավել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մեջ, ստիպելով, որ կարծիք հայտնեն, ՀՀ իշխանություններին ինչ-որ բան պարտադրեն: Իհարկե, արեւմտյան կառույցներն իրենք էլ են վերջին տարիներին հեռացել ժողովրդավարական արժեքներից եւ այնքան շատ խնդիրներ ունեն, որ դժվար է նրանցից գործուն աջակցություն ակնկալելը:

Մանավանդ որ ՀՀ իշխանությունները որոշակի քաղաքական հրահանգներ են կատարում եւ արցախյան ու շատ այլ հարցերում էլ գնում են աշխարհի համար ընդունելի լուծումների, ուստի քաղաքական աջակցություն ունեն միջազգային այդ կենտրոններից:

Բայց, այնուամենայնիվ, որոշ դեպքերում հաջողվում է ճեղքել այս սառն անտարբերությունն ու հայի, Հայաստանի դեմ ուղղված քաղաքականությունը, ինչպես երեկ եղավ Ստոկհոլմի արբիտրաժի որոշման տեսքով: Իհարկե, դա վերջնական հաղթանակ չէ, եւ օրենքների վրայով աջ ու ձախ քայլող իշխանությունների համար կարող էր այդ որոշումը ոչինչ էլ չնշանակել, բայց ամեն դեպքում տեսանք, որ իշխանությունը փորձեց մեղմել իրավիճակը եւ ինչ-որ արդարացումներ գտնել, թե ինչու են ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարիչ նշանակել եւ նման քայլերի գնացել:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image