Այլ

Երևանում այրեցին Ադրբեջանի դրոշը․ բուռն քննարկումներ՝ սոցցանցերում (տեսանյութ)

Երևանում այրեցին Ադրբեջանի դրոշը․ բուռն քննարկումներ՝ սոցցանցերում (տեսանյութ)

Այսօր ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ընթացքում տեղի ունեցավ դրոշների շքերթը։

Երրորդ երկիրը հայտարարվեց Ադրբեջանը: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի լեփ-լեցուն տրիբունաները սկսեցին բարձր սուլել, երբ դահլիճ բերեցին Ադրբեջանի դրոշը։

Դրանից անմիջապես հետո մարզադահլիճից բեմ վազեց հայտնի ոճաբան Արամ Նիկոլյանը, ով դրոշը պահող աղջկա ձեռքից խլեց Ադրբեջանի դրոշը, վառեց եւ դուրս հանեց դահլիճից։ 

Անվտանգության աշխատակցին հաջողվեց բռնել Նիկոլյանին, այնուհետեւ նոր դրոշ բերեցին ներս։ Հայ երկրպագուները սուլեցին նաեւ Թուրքիայի ներկայացման ժամանակ։

Ի դեպ, համացանցում արդեն բուռն քննարկումներ են սկսվել հայտնի ոճաբանի ֆլեշմոբի կապակցությամբ․ օգտատերերի մի մասը ողջունում ու հիացական խոսքեր է հասցեագրում Արամին, իսկ որոշները՝ փնովում են, նշելով, որ դրանով խայտառակվում է մեր երկիրը և որ կարող են Հայաստանին տուգանել դրա համար։

Մանրամասն՝ տեսանյութում

Լրահոս

Ամենաընթերցված

Ա՜յս աստիճանի ցինիկ...

Ա՜յս աստիճանի ցինիկ...

Մարդ մեկ-մեկ մտածում է, որ եկել է մեր քաղաքակրթության վերջը: Ճիշտ այնպես, ինչպես մեկուկես հազարամյակ...

×
Gallery Image