Մշակույթ

Կեցցե հեծանիվը. Դպրոցներին հեծանիվներ կտրամադրվեն 

Կեցցե հեծանիվը. Դպրոցներին հեծանիվներ կտրամադրվեն 

Օգոստոսյան վերջին խորհրդակցության ժամանակ, որը տեղի ունեցավ այսօր, ԿԳՄՍ նախարար Ժ. Անդրեասյանը մի քանի առաջարկներ արեց դպրոցի տնօրեններին, որից մեկն էլ վերաբերում էր սպորտին․ նա հորդորեց տնօրեններին՝ խրախուսել աշակերտների մասնակցությունը սպորտային միջոցառումներին։

«Գիտեք, որ «Վարչապետի գավաթ» մրցաշարերից 3-ը դարձել են դպրոցականների, դա վազքի մրցաշարն է, որի վերջին փուլն անցկացվում էր Դիլիջանում, դա սեղանի թենիսն է, մենք առաջիկայում դպրոցներին տրամադրվող գույքի մեջ (սա վերաբերում է այն դպրոցներին, որոնք նոր են վերանորոգվելու կամ կառուցվելու), թենիսի սեղանները ներառել ենք որպես պարտադիր գույքի մաս: Սա լավ հնարավորություն է՝ մարզվելու, եթե նույնիսկ փոքր տարածքներ ունենք, կարելի է անգամ միջանցքներն օգտագործել: 3-րդ մրցաշարը հեծանվավազքն է, որն այս տարի առաջին անգամ կիրականացվի դպրոցականների շրջանում։ Այդ մասով մենք նախատեսել ենք դպրոցներին տրամադրել հեծանիվներ, այս պահին մատակարարման գործընթացի մեջ ենք: Հուսով եմ` ժամանակին կհասնի, քանի որ շատ մեծ խմբաքանակ ենք ձեռք բերում՝ բոլոր դպրոցներին տրամադրելու համար»,- նշեց նա` միաժամանակ հավելելով, որ մյուս տարվանից նախատեսում են մեկնարկել դպրոցական բասկետբոլի լիգա, ուստի հորդորեց տնօրեններին՝ թիմեր ձեւավորել: Ակնհայտ է, որ ի դեմս հեծանվորդ վարչապետի, աշակերտներն ունենալու են «ընդօրինակելի» կերպար:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image