Այլ

«Հայկական կարուսելն» ու Զուրաբիշվիլիի «կարուսելը». Վրաստանում թեժ է

«Հայկական կարուսելն» ու Զուրաբիշվիլիի «կարուսելը». Վրաստանում թեժ է

Գրել էինք, որ Վրաստանի դատախազությունը այսօր հարցաքննության կանչել երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները կեղծված անվանելում հատկապես դրանցում «հայկական կարուսել» օգտագործելու համար:

Նախագահը հայտարարել է, որ մտադիր չէ գնակ հարցաքննության, փոխանցում են վրացական ԶԼՄ-ները:
«Դատախազությունը սպասում է ինձնից կեղծիքի ապացույցների, բայց հակառակը պետք է տեղի ունենա, ուստի ես խորհուրդ կտայի դատախազությանը զբաղվել իրենց գործերով, իսկ նախագահը զբաղվի իր գործով», - ասել է Զուրաբիշվիլին երեկ կայացած ճեպազրույցում:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և ամբողջ ընդդիմությունը, ովքեր պնդում են, որ հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունները կեղծվել են, պետք է ցուցմունք տան դատախազությունում և ներկայացնեն փաստերը, այլապես կստացվի, որ ստում են։ Այս մասին էլ լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Եթե որևէ մեկը որևէ ապացույց ունի, թող ներկայացնի համապատասխան գերատեսչություններ։ Տեսնում եք, որ հրապարակային ոչ մի ապացույց չեն ներկայացրել։ Այժմ նրանք պետք է գնան դատախազություն եւ ապացույցներ ներկայացնեն։ Եթե ​​նրանք չգնան, դա կլինի ապացույց, որ նրանք կեղծ հայտարարություններ են արել ընտրությունների հետ կապված»,- ասել է Կոբախիձեն։

Վրաստանի կառավարության ղեկավարը Զուրաբիշվիլիին կոչ է արել ցուցմունք տալ դատախազությունում և դադարեցնել ընտրակեղծիքների մասին բանավոր հայտարարությունները:

 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image