ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունն անվանել է խայտառակություն։
«Ես շատ լայնախոհ մարդ եմ, բայց այն, ինչ նրանք արեցին, խայտառակություն էր», - մեկնաբանել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ Օլիմպիադայի բացման արարողության ժամանակ ներկայացվել է Լեոնարդո դա Վինչիի «Վերջին ընթրիքը» ստեղծագործության նմանակումը՝ տրանսվիստիտ արտիստների ծաղրալից կատարմամբ։
Փարիզի Օլիմպիական խաղերը տեղի կունենան հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։