Հասարակություն

Հայհոյանք ու անտարբերություն

Հայհոյանք ու անտարբերություն

Ադրբեջանցին հետեւողականորեն հաջորդ քայլն է իրականացնում` ի ցույց դնելով Արցախը նվաճելու, աշխարհին ու նրա հորդորներն արհամարհելու իր վճռականությունը: Նաեւ շարունակ ապացուցում է, որ ինքը ոչ ժողովրդավար լինելու անհրաժեշտությունն է տեսնում, ոչ վախենում է աշխարհից, ոչ ամաչում է, ոչ սեթեեւթում է, թե` ես չեմ շրջափակողն ու հարձակվողը: Հակառակը` լկտիաբար եւ առանց աչք թարթելու գնում է իր նպատակին ընդառաջ: Իսկ ի՞նչ ենք անում մենք` բարձր իշխանությունների մակարդակով. Շարունակ փորձում ենք միջազգային հանրությանը համոզել, որ մենք ագրեսոր չեն: Ցույց ենք տալիս, թե ինչքան ենք ուզում խաղաղություն հաստատել այս տարածքում: Մեր պատրաստակամությունն ենք հայտնում` զորքերը հետ քաշել, մեր տարածքներից էլի զիջել: Հայտարարում ենք, որ հակված ենք կոմպրոմիսների եւ «ցավոտ լուծումների», պատրաստ ենք սահմանազատում անել` լսելով ու քննարկելով հակառակորդի առաջարկները:

Մի խոսքով` ամեն օր ցուցադրում ենք մեր վախերը եւ մեր պատրաստակամությունը` զիջելու, չնայած թվում է, թե այլեւս զիջելու տեղ չկա:
Այս պարտվողական, վախվորած, զիջումների քաղաքականությունը ոգեւորում է թշնամուն եւ հուսահատեցնում ՀՀ գիտակից քաղաքացիներին: Թշնամին նորանոր պահանջներ է առաջ քաշում` ծաղրելով ու նվաստացնելով Հայաստան պետությունն ու հայ ազգին, իսկ ՀՀ քաղաքացիներն անզորությունից ավելի շատ են հայհոյում իրենց իշխանություններին եւ օտարվում նրանցից: Իսկ նրանք, ովքեր չեն հայհոյում` բացառիկ անտարբերություն են դրսեւորում իրենց երկրի ճակատագրի նկատմամբ, վերածվում ոչխարի հոտի, որը հնազանդորեն գնում է սպանդանոց` պատրաստ անմռունչ մորթվելու:
Հայհոյող քաղաքացին մեղադրում է իշխանություններին, որը հանուն իր աթոռների երկիրը տանում է կործանման: Մեղադրում է նաեւ մորթվելու գնացող եւ այս իշխանություններին հանդուրժող քաղաքացիներին:

Բայց մի կողմից արդար չէ հող մշակող մարդուց պահանջել, որ նա այնքան հասուն եւ գրագետ լինի, որ հասկանա, թե այս իշխանությունն ուր է տանում երկիրը: Մյուս կողմից` երբեք հող մշակող մարդը որոշիչ գործոն չի եղել որեւէ երկրումն:

Ինչո՞ւ մեր երկրի գրագետը, հասունը, խելացին, գիտակիցը չի կարողանում որոշիչ գործոն դառնալ եւ հայհոյելուց ու մեղադրելուց բացի քայլ-գործողություն իրականացնել:
 

Լրահոս

Ամենաընթերցված

Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…

Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…

Ուժերի հետաքրքիր հարաբերակցություն է հաստատվել Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև: Կողմերը, կար...

×
Gallery Image