Քաղաքականություն

«Կարծես Շուշին ազատագրել է, զորքերը հետ են քաշվել Հայաստանի սուվերեն տարածքներից»

«Կարծես Շուշին ազատագրել է, զորքերը հետ են քաշվել Հայաստանի սուվերեն տարածքներից»

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Իրինա Յոլյանը անդրադարձել է Դիլիջանում կայացած հանդիպման տեսանյութին, որում երևում են Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը և Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Յոլյանի գնահատմամբ՝ հանդիպման ընթացքում Արմեն Գրիգորյանի պահվածքը տպավորություն է ստեղծել, թե իրավիճակը տարածաշրջանում լիովին կայուն է, և բոլոր անվտանգային խնդիրները լուծված են։ Նա նշել է, որ նման պատկերացումը չի համապատասխանում իրականությանը և ընդգծել է առկա մարտահրավերների շարունակականությունը։

Քաղաքական գործիչը նաև քննադատել է ներկայիս իշխանությունների գործունեությունը՝ պնդելով, որ նրանց քաղաքականության հետևանքով ստեղծված իրավիճակը դեռևս չի հանգուցալուծվել և շարունակական ազդեցություն ունի երկրի անվտանգության վրա։

«Արմեն Գրիգորյանն այնպիսի հպարտությամբ ու երջանկությամբ է քայլում, կարծես Շուշին ազատագրել է, ադրբեջանական զորքերը հետ են քաշվել Հայաստանի սուվերեն տարածքներից, իսկ Հայաստանի անվտանգային բոլոր խնդիրները լուծվել են»,- ասել է նա:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image