Երևանի քաղաքապետարանում կայացած գործակարգավարական խորհրդակցության ընթացքում Հասարակական կարգի պահպանության վարչության պետ Ավետիք Բաբայանը ներկայացրեց ներհամայնքային տրանսպորտում իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքները։
Նրա խոսքով՝ այդ ոլորտում արձանագրված վարչական իրավախախտումների համար ընդունվել է 277 տուգանքի որոշում։ Միաժամանակ նա ընդգծեց, որ նախորդ ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է էական նվազում․ հանրային տրանսպորտում գրանցված տուգանքների թիվը կրճատվել է 451-ով։