Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Անկարայում կայացած բանակցությունների ընթացքում քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում։
«Վերջին շրջանում ես և Էնթոնին (Բլինքեն-խմբ․) շփվել ենք ադրբեջանական և հայկական կողմերի հետ։ Մեր նպատակը Հարավային Կովկասում երկարաժամկետ կայունության և խաղաղության հասնելն է։ Այդ ուղղությամբ ջանքերը կշարունակվեն»,- ասել է Չավուշօղլուն։