Հասարակություն

Վարձով բնակարանի տերը վտարում է արցախցիներին

Վարձով բնակարանի տերը վտարում է արցախցիներին

Արցախցի Նորայր Խաչատրյանը մեզ պատմեց, որ 2020-ից բնակվում է Երեւանում, Կիեւյան 1 շենքի 28 բնակարանում՝ վարձակալական հիմունքներով, ամսական վճարելով 130 հազար դրամ։ Շուշիում տունը կորցնելուց հետո կնոջ հետ բնակություն է հաստատել Երեւանում, զուգահեռ՝ նաեւ աշխատել են։ Մինչ այս պահն էլ աշխատում են՝ փորձելով հոգալ տան վարձակալության եւ իրենց ապրուստի հարցերը։ 

«Իմ եւ կնոջս աշխատանքից ստացվող գումարի առյուծի բաժինը տալիս ենք վարձի գումար։ Մինչեւ վերջին օրերը ոչ մի խնդիր չեմ ունեցել տանտիրոջ` տիկին Անահիտի հետ, մինչեւ  սեպտեմբերի 19-ը, երբ Արցախից եկան տղաս եւ հարսս, աղջիկս, փեսաս եւ թոռներս: Եկել են մեզ մոտ, մինչեւ հասկանանք, թե ինչ ենք անելու հետագայում։ Նույն օրը եկավ նաեւ տիկին Անահիտը եւ ասաց, որ պետք է դուրս գանք` իր բնակարանում չի կարող այսքան մարդ լինել, եւ մեզ հայտնեց,  որ պետք է բնակարանը լքենք մինչեւ հոկտեմբերի 9-ը։ Սկզբում պատճառաբանեց, թե այլ մարդկանց է ավելի բարձր գնով տալու, հիմա էլ, թե ինքն է գալու մնա։ Չթողեց նույնիսկ Արցախից եկած ընտանիքս հաց ուտի-ավարտի, դուրս հանեց։ Այս պահին հարազատներս հյուրանոցում են ապրում։ Ես չեմ կարողանում իմ վարձակալած բնակարանում ընդունել նրանց։ Հիմա ընկել ենք, բնակարան ենք ման գալիս, բայց մեծ դժվարությունների առջեւ ենք կանգնել։ Բնակարանների վարձակալության գները բարձրացել են՝ 1 սենյականոց բնակարանը հասել է 180-200 հազարի, եւ անհասկանալի պայմաններ են առաջ քաշում, օրինակ՝ 1 սենյականոցում չի կարող ապրել 4 հոգի։ Ինչո՞ւ. տան մետաղական կոնստրուկցիաները ծռվո՞ւմ են, բետոնը քանդվո՞ւմ է։ Մենք կապվեցինք նաեւ տանտիրոջ` տիկին Անահիտի հետ՝ հասկանալու, թե ինչ է կատարվել։

Նա հայտարարեց. «Իրենք սուտ են ասում։ Ես գնացել եմ եւ տեսել եմ՝ 9 հոգի բնակարանում են։ Սիլվային, որի հետ ես կապի մեջ եմ, այդ ընտանիքի տիկինն է, հարցրել եմ` ո՞վ են այս մարդիկ, ինչո՞ւ են այստեղ։ Այդ ժամանակ վեճ տեղի ունեցավ։ Ես իրենց 10 օր առաջ եմ ասել, որ դուրս պետք է գան։ Ես այս պահին ապրում եմ տղայիս, հարսիս եւ թոռներիս հետ եւ ուզում եմ իմ բնակարանում առանձին ապրել։ Ես իրավունք ունեմ իմ տանն ապրելու»։ Պարզ է, որ խնդիրը բնակարանը տնօրինելը չէ, եւ այս նեղ պահին մարդկանց վռնդելը բոլորովին այլ պատճառներ ունի:

Կարեն Քերիմյան

Լրահոս

Ամենաընթերցված

Գողացված քվեների վրեժը

Գողացված քվեների վրեժը

Հանրայինում առաջին համարների բանավեճի ժամանակ Զավենիչին առաջարկելով ընդդեմ «Ուժեղ Հայաստան»-ի գրավոր...

×
Gallery Image