Քաղաքականություն

Բորիս Ջոնսոնը գնացել է Կիեւ, որ երկարաձգի՞ ռուս-ուկրաինական պատերազմը

Բորիս Ջոնսոնը գնացել է Կիեւ, որ երկարաձգի՞ ռուս-ուկրաինական պատերազմը

Օրերս Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը անակնկալ եւ ոչ ստանդարտ ձեւով մեկնել է Կիեւ: Սովորաբար, նման այցերի մասին հայտարարվում են, նախապատրաստվում դրան, տեղեկացնում լրատվամիջոցներին: Սակայն, Ջոնսոնի այս այցը ոչ միայն գաղտնի է պահվել, այլեւ ոչ ստանդարտ է եղել նրա ճանապարհը. նա Կիեւ է մեկնել Լեհաստանից՝ գնացքով, գաղտնի։ «Ուկրաինական երկաթուղիները» Ջոնսոնին աննկատ հասցրել են Կիև։ 

Մեծ Բրիտանիայի վարչապետը շնորհակալություն է հայտնել ուկրաինացի երկաթուղայիններին՝ նրանց անվանելով «երկաթյա մարդիկ: Ուկրաինայի մայրաքաղաքում Ջոնսոնի գտնվելու մասին լուրը մեծ անակնկալ էր բոլորի համար։ Այդ մասին հայտնի դարձավ միայն Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման լուսանկարի հրապարակումից հետո։

Թե ի՞նչն էր Ջոնսոնին ստիպել այսպիսի ոչ դիվանագիտական ճանապարհով մտնել Կիեւ, հայտնի չէ: Սակայն «յոթ թակարդի պանիր կերած» Ջոնսոնը, հավանաբար, շատ բաներ ուներ գաղտնի շշնջալու էքսցենտրիկ Զելենսկու ականջին: Ընդ որում, այնպիսի բաներ, որոնց մասին պետք է տեղյակ չլինեին անգամ դիվանագիտական աղբյուրները:  Ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից մինչ օրս Մեծ Բրիտանիան ռազմական մեծ աջակցություն է ցուցաբերում Ուկրաինային: 
 Ակնհայտ է, որ երբ ակտիվանում են Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները, այնքան ակտիվանում է Արեւմուտքը, ավելի ուժեղացնում ռազմական օգնությունը Ուկրաինային:

Այս պատերազմի շուտ դադարեցումը շահեկան չէ Արեւմուտքին. այդ երկրները չեն տուժում պատերազմից ու զոհեր չեն տալիս: Բայց նրանց հնարավորություն է տրված ուրիշի ձեռքով ջլատել Ռուսաստանի ռազմական ուժերը: Իսկ այդ առումով Զելենսկին հեշտ կառավարելի է, նա պատրաստ է մինչեւ վերջին ուկրաինացին կռվել Ուկրաինայի համար: Ուշագրավ է, որ ռուս-ուկրաինական պատերազմի երկարաձգման մասին կանխատեսումներ են անում արեւմտյան ուժերը, տարբեր գործիչներ:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, Բրյուսելում խոսելով լրագրողների հետ, կարծիք է հատնել, որ Ուկրաինայում պատերազմը կարող է տևել տարիներ. «Մենք որևէ նշան չենք տեսել, որ նախագահ Պուտինը փոխել է ողջ Ուկրաինան վերահսկելու, նաև միջազգային կարգը վերաշարադրելու իր հավակնությունները, ուստի պետք է պատրաստ լինենք երկարաժամկետ պատերազմի հեռանկարին։ Մենք պետք է իրատես լինենք ու հասկանանք, որ սա երկար կարող է տևել, ամիսներ կամ նույնիսկ տարիներ»։ Նա չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ զինտեխնիկա են տրամադրում դաշնակիցները Կիևին, սակայն ասել է, որ օգնությունը նշանակալի է և ներառում է ավելի ծանր համակարգեր՝ զուգորդված ավելի թեթև համակարգերի հետ։

Գուցե հենց այս նպատակով՝ Ուկրաինայում պատերազմը երկարաձգելու համա՞ր է Բորիս Ջոնսոնն այս հայտարարությունից հետո ոչ ստանդարտ եղանակով հայտնվել Կիեւում եւ հանդիպել Զելենսկու հետ…

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image