Հասարակություն

Ադրբեջանցիները 2 երեխայի են գերեվարել. Արավուսի վարչական շրջանի գրասենյակից հաստատեցին

Ադրբեջանցիները 2 երեխայի են գերեվարել. Արավուսի վարչական շրջանի գրասենյակից հաստատեցին

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը քիչ առաջ  Ֆեյսբուքում ահազանգել է, որ գիշերը ադրբեջանցիները Արավուս գյուղի մոտ գերեվարել են 2 երիտասարդի։

«Հրապարակը» ահազանգի հետքերով զանգեց Սյունիքի մարզի Արավուս գյուղի վարչական գրասենյակ, որտեղից մեզ փոխանցեցին, որ ստույգ մանրամասներ հաղորդել չեն կարող, հարցով զբաղվում է ՊՆ-ն։

Արավուսի վարչական գրասենյակից մեզ միայն հաղորդեցին, որ ադրբեջանցիների մոտ հայտնված անձինք Արավուսից են` երեխաներ։

 «Հրապարակը» կապ հաստատեց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանի հետ․ «Այդ մասին ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել, ամեն ինչ այնտեղ գրված է»,- ասաց նա։

Րոպեներ անց ԱԱԾ-ն հաստատեց տեղեկությունը` հետևյալ մանրամասներով.

«Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում: Այս մասին հայտնում է Ազգային անվտանգության ծառայությունը։

«Ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008թ.) 2025 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում՝ տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։

Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ քաղաքացիների գտնվելու վայրը պարզելու և նրանց անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ»,- ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image