Ժամանց

Ինչ վախի մասին է խոսել Ծառուկյանը

 Ինչ վախի մասին է խոսել Ծառուկյանը

Արման Ծառուկյանը խոսել է իր առաջին քայլերի մասին MMA-ում՝ բացահայտելով, որ պրոֆեսիոնալ դեբյուտը հեշտ չի եղել։

UFC-ի թեթև քաշային կարգի առաջատարներից մեկը պատմել է, որ առաջին պրոֆեսիոնալ մենամարտից առաջ լուրջ վախ է զգացել։ Նրա խոսքով՝ սկզբում մտածում էր, թե ամեն ինչ նման է սովորական փողոցային կռվի, սակայն վանդակը տեսնելուն պես իրավիճակը ամբողջությամբ փոխվել է։ Ծառուկյանը խոստովանել է, որ մտահոգված էր հնարավոր պարտությամբ և նոկաուտով ավարտվելու վտանգով։

Չնայած այդ հոգեբանական ծանր վիճակին՝ նա կարողացել է արագ հավաքվել և առաջին մենամարտում հաղթանակ տոնել դեռևս առաջին ռաունդում։ Այդ փորձից հետո մարզիկը հասկացել է, որ դեռ պետք է ավելի մեծ փորձ ձեռք բերել և որոշ ժամանակ վերադարձել է սիրողական MMA։ Այդ փուլում նա զգալի առաջընթաց է գրանցել՝ դառնալով Ռուսաստանի չեմպիոն և ստանալով MMA-ի սպորտի վարպետի կոչում։

Արդեն այդ հաջողություններից հետո Ծառուկյանի կարիերան նոր շրջադարձ է ստացել․ նրա հետ կապ են հաստատել UFC-ից:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image