Տնտեսություն

Տնտեսական լուրջ դժվարություններ են սպասվում

Տնտեսական լուրջ դժվարություններ են սպասվում

Եվրոպայում եւ Մեծ Բրիտանիայում տնտեսական լուրջ խնդիրներ են սպասվում, եթե Հորմուզի նեղուցով լիարժեք չվերականգնվի նավարկությունը մինչեւ հոկտեմբեր։ Հնարավոր է ՀՆԱ ծավալի կրճատում։ Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը։ Համաձայն վերլուծաբանների, եթե Իրանի եւ Միացյալ Նահանգների հակամարտության նոր սրացման հետեւանքնով Հորմուզի նեղուցը փակ մնա եւս երկու ամիս, ապա նավթը եւ գազը զգալի կթանկանան եւ դա բավարար կլինի, որ Եվրոպան եւ Բրիտանիան ՀՆԱ-ի տարեկան ցուցանիշով «մինունս գնան»։ Եվրոպացի ներկրողները հիմա ստիպված են շուկա դուրս գալ ու գնել գազ այնպիսի գնով, որը նրանք նախկինում վճարել պատրաստ չեն եղել։

Հակառակ դեպքում, ըստ վերլուծաբանների, եվրոպացիները ստիպված են լինելու «սառչել» առաջիկա ձմռանը։ Հոդվածում ասվում է, որ սեղմված գազի արտահանման ոլորտում երկրորդը հանդիսացող Քաթարը պատրաստվում է եվրոպացի իր գնորդներին տեղեկացնել, որ ֆորս-մաժորային իրավիճակը կապված գազի արտահանման հետ, պայմանավորված ռեգիոնում ռազմական իրավիճակի սրացման հետ, կպահպանվի մինչեւ հոկտեմբերի կեսերը։ Եվրոպացիները այդպիսով ոչ մի հնարավորություն չեն ունենա քաթարական մատակարարումների հաշվին լցնելու իրենց գազի պահեստարաններում եղած պակասորդը։

Լրահոս

Ամենաընթերցված

Պատժում են բոլորին

Պատժում են բոլորին

Խորհրդարանում իր աշխատանքին երեկ հրաժեշտ տվեց Ալեն Սիմոնյանի կադրերից հերթականը՝ ԱԺ նախագահի խոսնակ...

×
Gallery Image