ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն այսօր բաց տեքստով հայտարարեց, թե ովքեր էին սեպտեմբերի 13-ի գիշերը ԱԺ դարպասների դիմաց հավաքված հազարավոր մարդկանց տուն ուղարկողները:
«Դա ինքնաբուխ հավաք էր, ինքնաբուխ էլ ցրվեց, կամ նրանք, ովքեր փորձում էին կառավարել, նրանց կառավարման արդյունքում ցրվեց»,-ասաց նա:
Hraparak.am-ը նկատեց, որ Էդգար Ղազարյանն ու Կարին Տոնոյանն էին այնտեղ, իրե՞նց նկատի ունի, Խաչատրյանն ասաց. «Եթե իրենք էին կազմակերպիչները, ապա նաև այո»:
Մանրամասն` տեսանյութում