ՔՊ-ում արդեն մի քանի օր է՝ համար 1 է հայտարարված, մեծից փոքր՝ բոլորը պարտավոր են քննադատել Բագրատ սրբազանի «հեղաշրջման պլանը», այդ շղթայում տեղավորել Սամվել Կարապետյանի եւ Աջապահյանի կալանավորումը: Ներառել նաեւ բոլոր նրանց, ովքեր կփորձեն պաշտպանել այս խմբին։ Փաշինյանը հասկացել է, որ իր դեմ կոնսենսուս է ձեւավորվում, եւ ինքը չի մարսում ո՛չ Եկեղեցու դեմ արշավը, ո՛չ էլ Սամվել Կարապետյանի ու սրբազանների կալանավորումը։ Իսկ հուլիսի 4-ի երթը` ի պաշտպանություն Կարապետյանի, ընդհանրապես ցնցումների մեջ է գցել նրան, քանի որ տարբեր քաղաքական ուժեր են մասնակցելու, անգամ՝ Փաշինյանի նախկին թիմակիցներ: Երեկ Հայկ Մամիջանյանը հայտնեց, որ ՀՀԿ-ն կմասնակցի երթին, ասաց, որ իրենք կանգնելու են բոլոր նրանց կողքին, ովքեր Եկեղեցու պաշտպանությամբ են զբաղված։ Եվ անգամ երեկվա շոուն, որ ձեռնարկեցին իրավապահները` երթին ընդառաջ խուզարկելով «Տաշիրի» գլխավոր գրասենյակը, չի ձախողելու երթը։ Անգամ Սասուն Միքայելյանի ԵԿՄ-ն մտցրին խաղի մեջ, որը երեկ կոչ էր անում՝ ուշքի գալ, քանի որ ԱԱԾ-ն «Հոկտեմբերի 27-ի» նման «նախապատրաստվող 3 հանցագործություն է բացահայտել»։ Ի դեպ, անգամ թքած-կպցրած ձայնագրություններով չի ապացուցվում, որ ինչ-որ անձինք «Հոկտեմբերի 27» են նախապատրաստել։
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
Փաշինյանը բացել է արկղը՝ պարունակությունը շրջվել է...
Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, թե Հաջիեւի հետ Արմեն Գրիգորյանի հանդիպումը «այդ պատերազմի» ռիսկե...
«Հրապարակ»․ Ելակն արտահանում են թուրքականի անվան տ...
Արդեն տեւական ժամանակ է՝ Ռուսաստանն արգելել է Հայաստանից պտուղ-բանջարեղենի ներմուծումն իր տարածք։ Իշ...
Սա, գուցե, միակ դեպքն է, երբ դժվար է չհամաձայնել Ն...
Գյումրու ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի քաղաքական հայտարարություններ...
«Հրապարակ»․ Օբյեկտը՝ ԱԱԾ ուշադրության ներքո
Այս իշխանությունը շատ է հպարտանում ամերիկյան Firebird AI ընկերության նախագծով՝ Հրազդանում արհեստական...
×
❮
❯