Քաղաքականություն

Ավագանու ընտրացուցակում չգրանցված անձինք պաստառներ են փակցրել քաղաքում

Ավագանու ընտրացուցակում չգրանցված անձինք պաստառներ են փակցրել քաղաքում

Վեդիում սպասվող մարտի 27-ի ՏԻՄ համամասնական ընտրակարգով անցկացվելիք ընտրություններին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածու Գարիկ Սարգսյանի թիմը շարունակում է քարոզարշավն իրականացնել ակնհայտ խախտումներով։ Մասնավորապես Վեդիում փակցրել են ընտրական ցուցակում չգրանցված՝ Հայկ Մելքոնյանի, Բագրատ Շահինյանի և Արթուր Աղաջանյանի լուսանկարները, շփոթության մեջ գցելով ընտրողին: Բանն այն է, որ այս անձինք քարոզում են թիվ 2-ին եւ հանդես են գալիս պաստառներով, որոնք կարող էին ունենալ միայն ցուցակում ավագանու թեկնածու առաջադրված անձինք: Իսկ նշված մարդիկ հանրության շրջանում որոշակի ճանաչում ունեցող անձինք են, որոնց անունն օգտագործելով ՔՊ-ն փորձում է ձայներ հավաքել։ 

Նշված անձանցից Հայկ Մելքոնյանը բավականին ակտիվ է ֆեյսբուքյան հարթակում, գրեթե ամեն ժամ հրապարակումներ է կատարում, անդրադառնալով կայանալիք ընտրություններին իրենց ձայնը վաճառողներին․ «Արժանապատիվ կերպով կատարեք ձեր պետության, երկրի, զավակների հանդեպ եղած պարտքը ու վերջը դրեք նրանց, որոնք այժմ էլ իբր «ռեմբրենդինգ» եղած փորձում են նոր անվանափոխությամբ ու ցինիկանաբար մոլորեցնել, շփոթեցնել շատերիդ, թե իբր կապ չունեն՝ ո՛չ սերժի, ո՛չ ռոբի հետ, բայց իրականում նախկին ռեժիմի կարկառուն անդեմ դեմքերն են՝ ռեվանշիստական ու թալանը պահպանելու նկրտումներով»,- գրել է նա` հանդես գալով թիվ 2 քվեաթերթիկի ներքո։ 

Մենք կապ հաստատեցինք Վեդիի ընտրություններում առաջադրված ՔՊ-ի մրցակից թիմի՝ «Իմ հզոր համայնք» կուսակցության թեկնածու Սպարտակ Թարթիկյանի հետ, հասկանալու համար արդյոք նկատե՞լ են այս խախտումները, դիմե՞լ են կենտոնական ընտրական հանձնաժողով, թե ոչ․

«Ճիշտն ասած` ես զբաղված եմ քարոզարշավներով, ընտրախախտումներին անձամբ ես բացարձակ ուշադրություն չեմ դարձնում, թիմակիցներս են այդ հարցերով զբաղվում, տեղյակ եմ՝ ինչ-որ չգրանցված մարդկանց պաստառներ են փակցրել, բայց էլի եմ ասում` ես դրանով չեմ զբաղվում, կենտրոնացած եմ իմ քարոզարշավի վրա»։

Թարթիկյանի խոսքով՝ քարոզարշավը շատ լավ է ընթանում ու իր ընտրվելու շանսերն էլ ինքը բարձր է գնահատում․ «Ամեն ինչ շատ նորմալ է, ամսի 27-ին՝ ընտրության օրն էլ ժողովուրդը ցույց կտա իր ցանկությունը»։ 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image