Վերջին շաբաթներին ՔՊ-ում հակադաշնակցական արշավ են սկսել, պատմությունն են մեկնաբանում` իրենց գրագիտության մակարդակով, ՀՅԴ-ին մեղադրում առաջին հանրապետության կորստի, ցեղասպանությունն ուրանալու եւ այլ մեղքերի մեջ։ Օրեր շարունակ ընթացող արշավի կուլմինացիային ականատես եղանք երեկ՝ ԱԺ-ում․ իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորների լեզվակռիվը վերաճեց ծեծկռտուքի։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ նիստը վարող Ալեն Սիմոնյանն իրեն բնորոշ հեգնախառն տոնով սադրեց ընդդիմադիրներին՝ նկատողություն անելով խոսելու համար: Ասաց, թե հասկանում է, որ իրար մեջ վեճ ունեն, եւ հորդորեց լռել։ ՀՅԴ-ականներն արձագանքեցին տեղից, սկսվեց լեզվակռիվ, որից հանկարծ տաքացավ Փաշինյանի քավորի եղբայրը` Վահե Ղալումյանը, տեղից թռավ եւ հարվածեց Գեղամ Մանուկյանին, ու սկսվեց քաշքշուկ։ Ի դեպ, կռվի ժամանակ, ասում են՝ Արթուր Հովհաննիսյանն անամոթաբար սեռական հայհոյանքներ է հնչեցրել կանանց ներկայությամբ։ ՀՅԴ-ում կարծում են, որ իրենց դեմ ՔՊ-ի արշավը թելադրված է Էրդողան-Ալիեւ տանդեմի կողմից: Երկու երկրում էլ ՀՅԴ-ն համարում են ռեւանշիստական ուժ եւ Հայ դատի հիմնական ջատագով, որին երազում են լռեցնել։
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
ԲՀԿ-ն սկսում է քայլերի շարք․ Ծառուկյանը հայտարարու...
Սիրելի՛ հայրենակիցներ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մտավ ընտրապայքարի մեջ՝ ներկայացուցչական լ...
«Հրապարակ»․ Ազգային ժողովի նախագահի պաշտոնի համար...
Չնայած հունիսի 7-ի ընտրությունների վերջնական արդյունքները դեռ ամփոփված չեն, սակայն, մեծ հավանականութ...
Ալեն Ղևոնդյանը ձերբակալվել է ՖԲ-ում ստատուս գրելու...
Գրել էինք, որ այսօր ձերբակալվել է ընդդիմադիր քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։ Պարզվում է, որ ՔԿ֊ն նրան մեղա...
«Հրապարակ»․ ՔՊ-ում սրտատրոփ սպասում են
ՔՊ-ում սրտատրոփ սպասում են կիրակի օրվան, երբ կհրապարակվեն ընտրությունների վերջնարդյունքները, եւ դրան...
×
❮
❯