Մարոկոյի ԶՈՒ-ն ներկայացնող զինվորական պատվիրակությունը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստեղծած «Խաղաղության խորհրդի» հովանու ներքո, առաջին այցն է կատարել Գազայի սեկտոր՝ ծանոթանալու համար պաղեստինյան այդ անկլավում տիրող վիճակին։ Այս մասին հայտնում է Maghreb Times պարբերականը։
Պատվիրակությունը բաղկացած է եղել մոտ երեսուն բարձրաստիճան սպայից։ Նրանք ուսումնասիրել են պաղեստինյան անկլավում միջազգային ուժեր տեղակայելու հնարավորությունը՝ Գազայի սեկտորում իրավիճակը կայունացնելու համար։ Մարոկոյական կողմը պաշտոնապես այս լուրը դեռ չի մեկնաբանել։ Իսրայելն էլ դեռ չի համաձայնել Գազայում միջազգային ուժեր տեղակայելու առաջարկին, պատճառաբանելով, որ ՀԱՄԱՍ-ը չի զինաթափել սեկտորում եղած իր ջոկատները։