Հասարակություն

Հորը բռնում տանում են բաժին, երեխուն մանկատուն են ուղարկու՞մ, արա

Հորը բռնում տանում են բաժին, երեխուն մանկատուն են ուղարկու՞մ, արա

Երեկ ոստիկանական հսկայական ուժեր էին կուտակվել ՊՆ նախկին շենքի մոտ։ Ոստիկանությունը փորձում էր հեռացնել շենքում բնակվող քաղաքացիներին։

Հիշեցնենք, որ անօթևան մարդիկ, տարբեր պատճառներով տունը կորցրած սոցիալապես անապահով քաղաքացիներ տեղավորվել են լքված կառույցում։

Կառավարության 2022 թվականի ապրիլի 15-ի որոշմամբ ՊՆ-ին պատկանող 71 միավոր գույք, այդ թվում՝ ՊՆ նախկին վարչական շենքը, զորամասեր, շենք-շինություններ, հողամասեր, զինավաններ ամրացվել էին Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ օտարելու կամ այլ նպատակով տնօրինելու համար։

Թեպետ երեկ ոստիկանությանը հաջողվել է քաղաքացիներին հեռացնել շենքից, սակայն նրանք պայքարը չեն դադարեցնում։ Նրանք գիշերել են այնտեղ, չեն պատրաստվում լքել տարածքը։

«Սաղին բռնել են տարել բաժին, Եղվարդ են տարել։ Ասել են՝ եթե երեխեքին չեք կարում պահեք, մանկատուն տարեք։ Հորը բռնել տարել եք բաժին, երեխուն մանկատուն եք տանու՞մ, արա»,- «Հրապարակի» հետ զրույցում ակցիայի մասնակից մի տղամարդ։

«Երեխուն մանկատուն տանելը ո՞րն է, եթե ծնողը իր երեխայից չի հրաժարվում։ Այո, գույքս վնասել են, շատ վատ ձևով են ներս մտել։ Ես իմ երեխու բերնից կտրել եմ, մի կերպ փող եմ հավաքել, որ մի բան առնեմ տան համար, էս մարդիկ դուս ջարդել են, մտել ներս։ Մենք էսքան ծախս ենք արել, մենք ստեղից դուրս եկողը չենք, թող լավ իմանան»,- ասաց մյուսը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image