Կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում աշխարհը դեռ շոշափելի արդյունքներ չի արձանագրում, իսկ համավարակի ճիրաններում հայտնված երկրների տնտեսություններն աչքի առաջ փլուզվում են։ Կործանվում է հարյուրամյակների ընթացքում ստեղծված համաշխարհային էկոնոմիկան։ Վարակն ինքնին այնքան մահեր չի բերելու իր հետ, որքան տնտեսական անկում եւ ճգնաժամ։ Դա է պատճառը, որ ավելի ու ավելի լսելի է դառնում այն անձանց տեսակետը, որոնք ասում են՝ պետք է հրաժարվել կարանտինից ու ինքնամեկուսացումից, վերադառնալ բնականոն կյանքին, քանզի մարդիկ կարող են փրկվել կորոնավիրուսից, սակայն մի քանի ամսից կմահանան սովից ու աղքատությունից։ Եթե ուշադիր հետեւենք մեր կառավարության քայլերին, թե ինչպես է պայքարում վիրուսի դեմ, կհասկանանք, որ իշխող թիմին եւս սկսել է ավելի շատ հուզել երկրի տնտեսական կացությունը եւ ոչ այնքան ազգաբնակչության առողջական վիճակը։ Կառավարությունում հրավիրվող խորհրդակցությունների մեծ մասը նվիրված է սպասվելիք տնտեսական ճգնաժամի հաղթահարմանը, մինչդեռ այսօր դեռեւս պետք է մտածել վիրուսի տարածման արագընթաց տեմպերը նվազեցնելու մասին։ Նաեւ պետք է մտածել ինչպես անել, որ ուժեղացնենք մեր առողջապահական համակարգը, որ հիվանդների կյանքը հաջողվի փրկել։ Այսօր դա արդեն մասնավոր բուժհիմնարկների խնդիրը չէ այլեւս, այլ՝ պետության։ Սակայն, ելնելով նրանից, որ երեկ հայտարարվեց, թե վարակվածների թիվը նվազել է՝ մեկ օրում ընդամենը 11 նոր վարակված ունենք, եւ կառավարության անդամների կեղծ-լավատեսական նոտաներից, կարելի է ենթադրել, որ որոշել են գնալ կարանտինն ու արտակարգ դրությունը հանելու եւ բնականոն կյանքի անցնելու ճանապարհով։ «Ով կհիվանդանա՝ կհիվանդանա, իսկ ով կմեռնի, ուրեմն դա է իր ճակատագիրը, ինչ արած» մտայնությամբ։
Հասարակություն
Կարեւորը տնտեսությունն է
Ամենաընթերցված
Զովքում վարդերը՝ տարած, հետ բերած աղջկա պես, լուռ...
Երեկ Զովք մտա։ Ամեն ինչ սովորականի նման էր թվում, բայց միայն առաջին հայացքից։ Գետնի վրա տեղ չկար։ Ռո...
Դու քոնը արա, մենք՝ մերը, տուժողը վերջում կերեւա
Ընտրությունների, այսպես կոչված, պաշտոնական արդյունքները հրապարակելուց երկու օր հետո, այդպես էլ չստան...
«Հրապարակ»․ Ովքեր են հավակնում ՀՀ նախագահի պաշտոնի...
Իշխանական թիմում կրկին ծածուկ պայքար է գնում հանրապետության նախագահի պաշտոնի համար։ Տեղեկություններ...
Նորատուսցի Արայի որդու դատն ավարտվել է. ի՞նչ է միջ...
2024 թվականի հուլիսի 17-ին ողբերգական դեպք տեղի ունեցավ Սեւանի Best Western Bohemian Resort հանգստյա...
×
❮
❯