Միջազգային

Թուրքիան սկսել է Աքյաքա-Գյումրի երկաթուղային հատվածի վերակառուցումը

Թուրքիան սկսել է Աքյաքա-Գյումրի երկաթուղային հատվածի վերակառուցումը

Թուրքիայում սկսել են դեպի Գյումրի տանող երկաթուղային հատվածի վերակառուցումը։ Այս մասին հայտնել է Աքյաքայի քաղաքապետ Էրդուգեր Թոփթաշը:

Նրա խոսքով ՝ վերականգնողական աշխատանքները կտևեն մոտ 2–3 ամիս։ Արդեն մրցույթ է հայտարարվել, այդ թվում ՝ Աքյաքա –Գյումրի գրունտային ճանապարհի կառուցման համար։

Թոփթաշը հայտարարել է, որ երկաթուղային ենթակառուցվածքի վերականգնումը տնտեսական օգուտներ կբերի երկու երկրներին և համագործակցության հնարավորություններ կբացի գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտում:

Նշենք, որ մայիսի վերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ կառավարությունը շուտով կսկսի Երասխի և Գյումրի-Աքյաքա շրջանի երկաթուղիների վերակառուցումը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image