Քաղաքականություն

ԵՊՀ-ում քաղաքական հաշվեհարդար են սկսել

ԵՊՀ-ում քաղաքական հաշվեհարդար են սկսել

ԵՊՀ Արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ Անուշ Սեդրակյանը քիչ առաջ «Հրապարակի» հետ զրույցում հայտնեց, որ ռեկտորատից ԵՊՀ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատարին տեղեկացրել են, որ լուծարվում է մայր բուհի Արտասահմանյան գրականության ամբիոնը, որը ԵՊՀ ամենահին ու կարևոր ամբիոններից է եւ որի ղեկավար, քաղաքագետ Անուշ Սեդրակյանը մասնակցում էր ընտրություններին` «Միասնության թեւեր» կուսակցության ցուցակով:
Ավելին` ֆակուլտետում հենց այս պահին գործում է «Արտասահմանյան գրականություն» մագիստրոսական ծրագիրը և կան մի շարք ուսանողներ, որոնք ուսանում են այդ ծրագրով: Սեդրակյան ընդդիմադիր քաղաքական գործիչ է և քննադատում է Փաշինյանին ու այս իշխանություններին:

Անուշ Սեդրակյանը «Հրապարակի» հետ զրույցում հավաստիացրեց, որ այս որոշումը կապված է իր ընդդիմադիր քաղաքական հայացքների և իշխանություններին սուր քննադատության ենթարկելու հետ. «Դեկանին տեղեկացրել են, որ առաջիկա գիտական խորհրդին դրվելու է մեր ամբիոնը ցրելու հարցը, և տարբեր ակնարկներով հասկացրել են, որ այդ որոշումը կապված է իմ քաղաքական հայացքների հետ, քանի որ ես ընդդիմադիր եմ, դա է պատճառը: Հարց է առաջանում` ինչպե՞ս է համալսարանը առանց Արտասահմանյան գրականության ամբիոնի շարունակելու իր գործունեությունը: Անգամ ինձ տեղյակ չեն պահել այս մտադրության մասին, սակայն ասել են, որ ես տեղյակ եմ այդ ամենից: Ես որտեղի՞ց պետք է տեղյակ լինեի, հավանաբար նրանից, որ ինձ տարբեր օղակներով փոխանցում էին, որ դադարեցնեմ քաղաքականությամբ զբաղվել»:

Լրահոս

Ամենաընթերցված

Գողացված քվեների վրեժը

Գողացված քվեների վրեժը

Հանրայինում առաջին համարների բանավեճի ժամանակ Զավենիչին առաջարկելով ընդդեմ «Ուժեղ Հայաստան»-ի գրավոր...

×
Gallery Image