ԱԺ-ն աշխատանքը շարունակեց ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՔՊ-ի կողմից առաջադրված Անդրանիկ Քոչարյանի ընտրության շուրջ երեկ ընդհատված մտքերի քննարկմամբ։ «Հայաստան» դաշինքից Գեղամ Նազարյանն անդրադարձավ ՔՊ-ականների այն հարցադրումներին,թ ե ինչ պետք է աներ հանձնաժողովը, որ չի արել։ Ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց․ պատերազմից առաջ պետք է լսեր ԳՇ պետին՝ հասկանալու համար,թե իրականում իրերի, ուժերի հարաբարեկացությունն ինչպիսին է և քաղաքական ղեկավարությանը հուշեր, թե ինչ քայլեր պետք է արվեին այդ վիճակից դուրս գալու համար։ Առնվազն 2020-ի մայիսից տագնապ բարձրացներ, ոչ հասարակության համար, այլ ներքին տագնապ։ Հասկանալու, թե «Բայրաքթարների» դեմ ինչ պետք է անել։ Հատկապես հուլիսյան դեպքերից հետո « և ոչ թե քաղաքական շոուների համար մեդաբալաժանությամբ զբաղվեին»։ «Պատերազմի 4-րդ օրը ավելի ուշադիր լսեին զինվորականերին և Բաքուն ու Գետաշենը գրավելու այդ առասպելներին ֆոնին, հասկանային, թե ինչ պետք է անել պատերազմը դադարեցնելու համար։ Հասկանային նաև, թե ղեկավարությունը ինչու ոչինչ չի անում պատերազմը դադարեցնելու համար։Սա հատկապես պետք է արվեր հոկտեմբերի 19-20-ից հետո։ Հանձնաժողովը հատկապես՝ պետք է ճշտեր քաղաքական ղեկավարից, թե ինչո՞ւ չի դադարեցնում պատերազմը և առավել ևս՝ Ռուսաստանի ղեկավարի հայտնի հայտարարությունից հետո, որ տարակուսած են, թե ինչու Հայաստանը չկանգնեցրեց պատերազմը, որից հետո կորցրեցինք, տարածքներ, եկեղեցիներ, վանքեր և ամեն օր՝ 200 տղա»։ Զոհերի մասին․ Գեղամ Նազարյանը առաջարկում է, որ հանձնաժողովը հնարավորինս արագ նախաձեռնի, որ հրապարակվի 44-օրյա պատերազմի զոհերի պաշտոնական թիվը և մարդկանց թյուրիմացության մեջ չգցեն, թե մենք 5000 զոհ ունե՞նք, 3000, թե 4000։ Պաշտոնական ու հիմնավոր թվեր, որպեսզի հարցը փակվի։ «Որովհետև երբ ելույթ են ունենում և այստեղ ասում, որ զոհերի մասին խոսում եք, մեզ հիշեցնում և ցավ եք պատճառում, մենք չենք հիշեցնում և այդ ցավը ուզում ենք ոչ բորբոքել»,-ասաց Նազարյանը՝ համոզմունք հայտնելով, որ բոլորն էլ մարդ են, բոլորի համար էլ այդ ցավը կա։ Բայց առաջարկեց Եռաբլուրում հուղարկավորված շիրիմների տապանաքարների խնդրին լուրջ մոտենալ, գուցե իրենց համար «ստից հարց է» այդ ընտանիքների համար իրական ողբերգություն ։ Նաև առաջարկեց․ «Եկեք դադարեցնենք բանակին ուղղված բոլոր մեղադրանքները։Բանակը երբեք իդեալական չի եղել, բայց մեր բանակն է, հաղթել է Առաջին արցախյան պատերազմը, մինչև 2016 թվականն այնպես է արել, որ թշնամին չմտածի հարձակման մասին, 16-ին էլ այնպես արել, որ հրադադար են խնդրել »։ 2020-ին կռվել էաշխարհի հզորագույն երկրների բանակների ու Զինված ուժերի դեմ և 18-20 հազար զոհ պատճառել։Նազարյանը մեկնաբանեց, որ այդ թվերը ամենալուրջ հետախուզական ծառայությունների հավաքական թվերն են։ «Այ, էդ բանակն է, որին պետք է հարգանքով վերաբերել։ Ասում եք՝ մեզ ինչի՞ մեջ եք մեղադրում։ Ասում եմ՝ մեր երկիր պատերազմ բերելու մեջ, մենք չենք ասում՝ ինչու չհաղթեցիք պատերազմը, որովհետև երբ պատերազմում ես ՆԱՏՕ-ի բանակի դեմ․․․ »,-ընդդիմադիր պատգամավորը լրացրեց, թե որն է հիմնական մեղադրանքը։ Այն է՝ ինչու չկանխեցին պատերազմը և ինչու էին ամեն ինչ անում՝ մեր երկիր պատերազմ բերելու համար՝ անելով մի շարք հայտարություններ, քայլեր։ Առաջարկեց, որ քննիչ հանձնաժողովը ղեկավարի ընդդիմությունը, որտեղ առանց շոուոների, լրագրողների ու հավաքելու տան և ստանան այդ բոլոր հարցերի պատասխանները։ Գեղամ Մանուկյանը նաև անձնական խնդրանքով դիմեց ՔՊ-ականներին․ ամոթ է, թող չբարձրաձայնեն բանակում սննդի հետ կապված իրենց նեղ անձնական խնդիրները։ «Դասեր մի տվեք, դպրոցահասակ, մանկապարտեզի երեխա եք եղել, խրոխտ դեմքով նայելով նայելով Սեյրան Օհանյանի, որ ա՜յ այ, ․․․ չի կարելի․․․․կամ որ ասում եք՝ քաղաքական դիակը եկավ էս արեց, էն արեց, գոնե ավագ ընկերներից հարցրեց, թե այդ «չքաղաքական դիակը» երկրի համար ինչեր է արել»,-ասաց Գեղամ Նազարյանը։ Նրա ևս մի առաջարկ զոհվածների ծնողների հետ կա համեկցության խնդրի շրջանակներում։Առաջարկում է ինչ-որ կերպ սահմանափակել օրինակ՝ «Մոնումենտի » այգում պաղպաղակի ու գարեջրի «փարթիների» գովազդները։Որ այդ ձայները չհասնեն զոհերի, վիրավորների և ծանր հոգեբանական վիճակում գտնվող զինվորներին, որոնցից շատերի ականջներում դեռ իրենց մեռնող ընկերների ձայներն են։ Գեղամ Նազարյանի ելույթից հետո ԱԺ ամբիոնց նախագահ Ալեն Սիմոնյանը նկատեց, որ ամոթը զինվորի հացն ու սալյարկեն գողանալն է, ոչ թե այդ մասին ասելը։
Քաղաքականություն
Ձեզ մեղադրում ենք ոչ թե պարտության, այլ պատերազմը երկիր բերելու համար․ Գ․Նազարյան
Ամենաընթերցված
Ինչքան են վճարել Ռազմիկ Ամյանին` հրապարակում երգել...
Այսօր իշխանական լրատվամիջոցներն անդրադարձել էին «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքի ավարտին կայանալիք համե...
«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանի որդիները տեռոր են ա...
Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի` Կոտայքում անցկացրած քարոզարշավից հետո ԵԿՄ նախագահ, ՔՊ պատգամավորության թեկն...
Սկսվել է զորքերի դուրսբերումը
Ռոտացիայի ժամկետի լրանալուց հետո, Միացյալ Նահանգները սկսել է Լիտվայից հազար ամերիկացի զինվորականի դո...
Ոքվեր են մասնակցելու մեծ բանավեճին
Այսօր երեկոյան տեղի է ունենալու ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրական ցուցակը գլխա...
×
❮
❯