Ամերիկացի բողոքական հովիվ Դարել Ստետլերը, ով հանդիսանում է Օքլոհամա Սիթիի քաղաքի Ավետարանական մեթոդական եկեղեցու հիմնադիրը, իր քարոզների պատրաստման ընթացքում ակտիվորեն օգտվում է Արհեստական բանականության ընձեռած հնարավորություններից։ Այս մասին գրում է The Wall Street Journal պարբերականը։
Ստետլերը հայտարարել է, որ այդ կերպ ինքը ժամանակ է խնայում, քանի որ յոթ երեխաների հայր է, եւ ստիպված է շատ աշխատել, որպեսզի ընտանիքի կարիքների համար անհրաժեշտ դրամը կարողանա ունենալ։ Ստետլերը պատմել է նաեւ, որ Արհեստական բանականության օգնությամբ ստեղծել է կրթական ծրագրեր իր մյուս գործընկեր հովիվների համար եւ հանդիսանում է բողոքական հովիվների խմբի հիմնադիրը, ովքեր ԱԲ տեխնոլոգիաները կիրառում են եկեղեցական կյանքում։ 37-ամյա բողոքական հովիվի Ջասթին Լեսթերն էլ՝ Կալիֆորնիա նահանգից, մշակել է PastorGPT ԱԲ մոդելը, որը արդեն կիրառվում է ավելի քան երեսուն բողոքական եկեղեցական համայնքների կողմից։