Էքսկլյուզիվ

«Հրապարակ». ՔՊ-ում անակնկալի են եկել Փաշինյանի որոշումից

«Հրապարակ». ՔՊ-ում անակնկալի են եկել Փաշինյանի որոշումից

ՔՊ համագումարը վար-չություն ընտրեց, որն էլ՝ վարչության նախագահ։ ՔՊ-ականներն անակնկալի են եկել՝ տեղեկանալով, որ վարչության նախագահ է ընտրվել Նիկոլ Փաշինյանը։ Շատերը սպասել են, որ, ավանդույթի համաձայն, նա կհրաժարվի։ Սրանով էր պայմանավորված, որ այդ պաշտոնի համար թեժ մրցում էին Սուրեն Պապիկյանն ու Տիգրան Ավինյանը։ Սակայն, ի զարմանս շատերի, Փաշինյանն ընդունել է վարչության անդամների՝ նախագահությունը ստանձնելու խնդրանք-առաջարկը։

ՔՊ-ում կարծում են, որ Փաշինյանն այլեւս չի վստահում անգամ մտերիմներին, ուստի որոշել է ստանձնել կուսակցության ղեկավարի դերը՝ փորձելով կանխել իր դեմ հնարավոր դավադրությունները, որպեսզի ոչ մեկի մտքով չանցնի լիդեր դառնալ եւ աչք դնել իր աթոռին։ Փաշինյանի ընտրվելը մեկ այլ բացատրություն էլ ունի` ՔՊ վերնախավում այնքան անհաշտ են, որ ոչ մեկը, բացի Փաշինյանից, չի կարող կուսակցությունը կառավարել: 2015-ին հիմնադրվելուց հետո ՔՊ-ում վարչության նախագահությունը ստանձնել էր Արայիկ Հարությունյանը, հետո՝ Սասուն Միքայելյանը, իսկ 2019-ից ի վեր՝ Սուրեն Պապիկյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image