«Հրապարակի» զրուցակիցը բեմադրիչ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանն է:
- Պարոն Ծատուրյան, երկու ամսից խորհրդարանական ընտրություններ են: Ի՞նչ կարծիք ունեք թեկնածուների մասին:
- Ես քաղաքականությամբ, ընտրություն-մընտրություն ոչ մի բանով չեմ հետաքրքրվում:
- Իսկ չե՞ք մասնակցելու ընտրություններին:
- Մասնակցելու եմ, բայց գաղտնիք է, թե ում եմ ընտրելու, դա ասելու բան չէ:
- Կա՞ թեկնածու, որին համակրում եք, մի ժամանակ Փաշինյանին էիք համակրում:
- Չունեմ հիմա ոչ մի ֆավորիտ թեկնածու, այ մարդ իմ աղքատ ջանից ի՞նչ եք ուզում, ես 81 տարեկան մարդ եմ, ապրեմ, ապրեմ հազիվ մի երկու տարի ապրեմ: Ով ուզում է ընտրվի, ինձ մնացել ա ապրելու մի 2 տարի բան, ես ընտրում եմ Աստծուն:
- Բայց Աստծո անունը չկա ընտրությունների ցուցակում:
- Աստված է միակ ճշմարիտը:
- Գո՞հ եք Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունից:
- Ես մենակ մի բան եմ ուզում, որ էս մեր հայրենիքը դառնա իսկապես անկախ և իսկապես ազատ ու ինքնիշխան:
- Օրինակ` վարչապետը ասում է` քանի որ Ռուսաստանը երկու անգամ հայտարարել է, որ Արցախը Ադրբեջանի մաս է, այդ պատճառով էլ ինքը նույնպես Արցախը ճանաչել է որպես Ադրբեջանի մաս: Եթե երկրի վարչապետը նման հայտարարություններ է անում, արդյո՞ք մենք կարող ենք ինքնիշխանության մասին խոսել:
- Ռուսաստանի հերն էլ անիծեմ, ես հիմիկվա Ռուսաստանը չեմ ընդունում և չեմ սիրում, վերջացավ: