Քաղաքականություն

Ես քաղաքական դիվիդենտներ շահող չեմ, ես զինվորական մարդ եմ․ Վիտալի Բալասանյան      

Ես քաղաքական դիվիդենտներ շահող չեմ, ես զինվորական մարդ եմ․ Վիտալի Բալասանյան      

 «Մարտի 31-ին որոշվելու է Արցախի լինել-չլինելու հարցը: Եթե ՀՀ քաղաքական իշխանությունը հեղափոխությունը տեղափոխի Արցախ, բոլորս պարտված ենք: Դա Բալասանյան Վիտոյի խնդիրը չէ, այլ Արցախի խնդիրն է»,- Քարին տակ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը:
Նա նշեց, որ այն կուրսը, որ Հայաստանի իշխանությունները տանում են Արցախի հարցով, շատ

վտանգավոր է: «Բրատիսլավայում, երբ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ասում է «Արցախի ընտրյալ ներկայացուցիչ», ես դիմում եմ Արցախի նախագահին ու Հայաստանի ԱԳ նախարարին: ԱԳ նախարարի տեսակետն է՝ «դե 92 թվականին էլ են այդ տերմինն օգտագործել»: Ացախի նախագահն էլ, թե՝ «կարող է մեխանիկորեն սխալվել ա»: Մեխանիկորեն դու էլ սխալվի, քո ԱԳ նախարարն էլ»,- ասաց Վիտալի Բալասանյանն ու հիշեցրեց, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը զուգահեռ Ադրբեջանում ԱՄՆ  դեսպանը հանդիպել է «Ղարաբաղի ադրբեջանական համայնք» կոչված ՀԿ ներկայացուցչի հետ: «Մամեդյարով-Մնացականյան հանդիպման ժամանակ քննարկել են համատեղ բնակության հարցը»,- ասաց Արցախի Հանրապետության նախագահի թեկնածուն և հավելեց. «Երբ ԱՄՆ դեսպանն է հրավիրում ադրբեջանական համայնք կոչվածի ներկայացուցչին, արդեն իսկ ճանաչում է: Ես հայտարարություն եմ անում, ԱԳՆ խոսնակն ինձ պատասխանում է, թե՝ Բալասանյանը մարտի 31-ի ընտրություններին քաղաքական դիվիդենտներ է հավաքում: Ժողովուրդ, ես ի՞նչ քաղաքական դիվիդենտներ շահող եմ, ես զինվորական մարդ եմ»:

Վիտալի Բալասանյանն անդրադարձավ նաև երկրի սոցիալ-տնտեսական վիճակին: Այնուհետև պատասխանեց ընտրողներին հուզող հարցերին, որոնք վերաբերում էին հիմնականում Արցախի խնդրին և իրենց կյանքում առկա դժվարություններին: Ասաց, թե իր ընտրվելու պարագայում որ խնդիրները կլուծվեն առաջնահերթ և ինչպիսի փոփոխություններ կլինեն:

src=https://scontent.fevn1-4.fna.fbcdn.net/v/t1.15752-9/89083191_326660188290092_8868986614450225152_n.jpg?_nc_cat=109&_nc_sid=b96e70&_nc_ohc=4L240sedLesAX9qevqF&_nc_ht=scontent.fevn1-4.fna&oh=fcab1244b3d17b0c28840680cf843077&oe=5E844237

src=https://scontent.fevn1-4.fna.fbcdn.net/v/t1.15752-9/89094702_243709749984960_2283556531288932352_n.jpg?_nc_cat=110&_nc_sid=b96e70&_nc_ohc=z9tz6MqYCW0AX9z17cQ&_nc_ht=scontent.fevn1-4.fna&oh=5c8dbefac1a397d7e20f35597f5a0dd3&oe=5E95EEF7

Լրահոս

Ամենաընթերցված

Ա՜յս աստիճանի ցինիկ...

Ա՜յս աստիճանի ցինիկ...

Մարդ մեկ-մեկ մտածում է, որ եկել է մեր քաղաքակրթության վերջը: Ճիշտ այնպես, ինչպես մեկուկես հազարամյակ...

×
Gallery Image