Քաղաքականություն

Կառավարությունը չի փոխհատուցի «Սուրմալուի» պայթյունից տուժած տնտեսվարողներին (տեսանյութ)

Կառավարությունը չի փոխհատուցի «Սուրմալուի» պայթյունից տուժած տնտեսվարողներին (տեսանյութ)

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր կառավարության նիստից հետո բառացի հայտարարեց՝ կառավարությունը որևէ փոխհատուցում, որևէ աջակցություն չի տրամադրի «Սուրմալու» տոնավաճառի պայթյունի հետևանքով տուժած տնտեսվարողներին։ Բայց մինչ այս ամենը մեկ բառով, պարզ ներկայացնելը, Քերոբյանը նախ որոշեց երկար-բարակ փիլիսոփայել, թե ինչպես պետք է իրենց բիզնեսը գրագետ կազմակերպեն տնտեսվարողները, որ փոխհատուցման խնդրի առջև չկանգնեն։

«Ես․․․ ըըը․․․ պետք է ասեմ, որ․․․ ըստ էության, տեսեք, ինչո՞ւմն է խնդիրը, եթե այդ միջավայրում աշխատած գործարարներն ապահովագրած լինեին իրենց գույքը, և այդ ծառայությունը հասանելի լիներ, շատ մարդիկ անում են դա, գրագետ բիզնեսները անում են, այսինքն՝ ապահովագրել են իրենց տարածքը, գույքը հրդեհից և այլնից, և, բնականաբար, այս դեպքը հատուցելի կլիներ։ Հիմա, եթե ինչ-որ մեկը դա արել է, մի մասն էլ մարդկանց չեն արել, ապա կառավարությունը չի կարող իր վրա ֆունկցիա վերցնել՝ փոխհատուցել այն ծախսը, որը պետք է աներ ապահովագրական ընկերությունը, և եթե գործարարը չի համարել ռիսկը մեծ, ապա էստեղ կառավարությունն անելիք չունի»,-ասաց Քերոբյանը։

Hraparak.am-ի ուղիղ հարցին, որ այսինքն՝ չի՞ փոխհատուցի, Քերոբյանն ասաց․ «Ոչ, չի փոխհատուցի»։

Մանրամասն՝ տեսանյութում
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image