Ուղիղ 4 տարի առաջ թուրք-ադրբեջանական տանդեմը ամբողջ աշխարհից հավաքագրված վարձկանների անմիջական մասնակցությամբ հարձակվեց Մեծ Հայաստանի վրա։
Այո, ես չսխալվեցի, դա պատերազմ էր ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի դեմ։
Ես հիշում եմ այս անիծյալ օրվա յուրաքանչյուր րոպեն:
Ես հիշում եմ այդ օրվա մեր եղբայրների ու քույրերի յուրաքանչյուր բառը և հայացքը:
Ես հիշում եմ աներեւակայելի հերոսությունն ու հաղթելու խելահեղ համառությունը՝ յուրաքանչյուր մարդուց, ում հանդիպել եմ Երեւանում եւ Գորիսում, Ստեփակերտում եւ Շուշիում, Վարդենիսում եւ Վանաձորում։
Ես հիշում եմ այն ամենը, ինչ արել են իրենց Հայրենիքի համար Մոսկվայից և Փարիզից, Ռոստովից և Թեհրանից, Վարշավայից և Բոստոնից, Կրասնոդարից և Թբիլիսիից, Դամասկոսից և Նովոսիբիրսկից մեր Սփյուռքի քույրեր և եղբայրները․.. ես հիշում եմ ամեն ինչ:
Եվ ես հիշում եմ նաև, թե ինչպես մեզ դավաճանեցին ու վաճառեցին։
Դավաճանեցին նրանք, ում հավատում եինք։
Անցել է ինչ-որ չորս տարի, իսկ մենք այդպես էլ ոչ մի եզրակացություն չարեցինք.
Պատերազմից չորս տարի անց մեզ փորձում են համոզել, որ մեզ սպանողները «փոխվել են», և հիմա մենք պետք է համաձայնվենք հավերժ նվաստացման և անվերջանալի ցավի, և այդ ժամանակ խաղաղություն կլինի։
Մեզ նորից «թուրքերեն» ստում են, ինչպես ստեցին այս անիծյալ անավարտ պատերազմի 44 օրերին։
Ախր պետք է ընդամենը հասկանալ, որ մեզ համար «ծնկաչոք» խաղաղություն երբեք չի լինի, եւ ոչ թե նվաստացած դեմքով մարդասպաններից աղերսել խաղաղություն։
Մենք հրաժարվում ենք ընդունել, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը չի ավարտվել և չի ավարտվի, քանի դեռ չենք հասկացել, որ Հայրենիքը չի կարելի փոխել «խաղաղության» դիմաց, քանի որ այդ ժամանակ մենք երաշխավորված կկորցնենք և Հայրենիքը, և «խաղաղությունը»։
Մենք հրաժարվում ենք հասկանալ և ընդունել, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ը մեր գոյատևման կամ ոչնչացման համար պատերազմի սկիզբն էր:
Իսկ ահա կապրենք կամ կկործանվենք «ապագա կա» գոռգոռոցների տակ՝ մեր որոշելիքն է։
Արման Աբովյան