Հասարակություն

Արմեն Ղուլարյանն ազատման դիմում է գրել Փաշինյանի բարկանալուց հետո՞

Արմեն Ղուլարյանն ազատման դիմում է գրել Փաշինյանի բարկանալուց հետո՞

Մեր տեղեկություններով՝ երեկ՝ Նիկոլ Փաշինյանի՝ նորակառույց դպրոցներ այցելությունից հետո Քաղաքաշինությանկոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը ազատման դիմում է գրել։

Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը երեկ Ղուլարյանի հետ այցելել էր Լոռու մարզ ու կատարված աշխատանքներից դժգոհություն հայտնել:

Ասել էր` «չեմ հանդուրժելու»:

Երեկ տարածվեց տեսանյութ, որտեղ Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ է այցելել Հագվի բնակավայրի նորակառույց մոդուլային դպրոց, որտեղ երկուշաբթի օրվանից աշակերտները կհաճախեն դասապրոցեսի:

Աշխատանքի որակը, սակայն, դուր չեկավ Փաշինյանին և նա իր զայրույթը արտահայտեց` հանդիմանելով ԿԳՄՍՆ նախարարին: «5 ամիս ա` ես ձեզ ասում եմ, որ էս վահանակները փոքր են, չեն համապատասխանում ստանդարտներին, չեն բռնում: Էս ի՞նչ ա: Հատ-հատ կգնաք կստուգեք, ինձ կզեկուցեք: Հարյուրավոր մարդիկ աշխատավարձ են ստանում, ես պիտի նայեմ, տեսնեմ չափը համապատասխանում ա, թե չէ՞»,- հունից դուրս եկավ նա:

Մեր աղբյուրներն ասում են, որ Ղուլարյանն այդ տեսանյութի հետևանքով որոշել է ազատման դիմում գրել։ Առաջիկայում կփորձենք պարզել այդ տեղեկության իսկությունը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image