Քաղաքականություն

Արզումանյանի մեղադրանքը լուրջ է, իսկ Վանեցյանին կամ Ծառուկյանին մեղադրելը անհեթեթություն է (տեսանյութ)

Արզումանյանի մեղադրանքը լուրջ է, իսկ Վանեցյանին կամ Ծառուկյանին մեղադրելը անհեթեթություն է (տեսանյութ)

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Արցախի Հանրապետության հռչակման օրը Ստեփանակերտ էին այցելել պատգամավորներ Հայաստանի Ազգային ժողովի ընդդիմադիր երկու խմբակցություններից։

«Պատիվ ունեմ» խմբակցությունից ներկա էր Տիգրան Աբրահամյանը, որը ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ էր Արցախում, իսկ «Հայաստան» խմբակցությունից եկել էին «Վերածնվող Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները՝ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, անդամներ Հռիփսիմե Ստամբուլյանը, Ելենա Կիրակոսյանը, մի փոքր ուշացումով Ստեփանակերտ հասան նաև Արամ Վարդևանյանն ու ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը։

Վահե Հակոբյանն ու մյուսները ծաղիկներ խոնարհեցին Ստեփանակերտի հուշահամալիրում, որից հետո նրան մի քանի հարց ուղղեցինք Արցախի անկախության, ներկայիս իրավիճակի, ինչպես նաև Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին կալանավորելու և այս Հայաստանի իշխանությունների կողմից հիմա էլ նրան Շուշին հանձնելու մեջ մեղադրելու վերաբերյալ։

Մանրամասն՝ տեսանյութում

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image