Սիեթլում (ԱՄՆ) հրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս հինգը՝ վիրավորվել։
Տեղեկությունը հաղորդում է NBC News-ը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ հրաձգությունը տեղիէ ունեցել Seattle Center ժամանցային համալիրի տարածքում՝ գաստրոնոմիական փառատոնի ժամանակ:Տուժածների թվումերկու տարեկան երեխաէ, ամենատարեց վիրավորը 56 տարեկան է։ Տուժածներից մեկի վիճակը ծանր է։ Տեղի ունեցածի այլ հանգամանքներ դեռևս չեն ճշտվում:
Ավելի վաղ ՆյուՅորքում ութ մարդ, այդ թվում՝ չորս երեխա, վիրավորվել էր Անկախության օրվա տոնակատարության ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով: Ոստիկանության տվյալներով՝ չարագործը կրակէ բացել, երբ մարդիկ Բրուքլինում հրավառություն էին դիտում։ Ավելի ուշ դեպքի վայրից ոչ հեռու հայտնաբերվել էր զենքով ուսապարկ։