Քաղաքականություն

Մեդիադաշտը խառնաշփոթ երևույթ է. Փաշինյանը` պատգամավորին

Մեդիադաշտը խառնաշփոթ երևույթ է. Փաշինյանը` պատգամավորին

ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանն այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանից, թե ինչո՞վ է պայմանավորված, որ մեդիա դաշտում մենք պարտություն ենք կրում:

Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե եթե խոսքը մեդիագրագիտությանն է վերաբերում, ապա միշտ էլ այդ խնդիրը եղել է:

Ասլանյանն էլ արձագանքեց, թե ինքը նկատի ուներ` մեդիադաշտում առկա այս խառնաշփոթը ինչպե՞ս պետք է կարգավորել:

Փաշինյանը նախ չհասկացավ, թե ինչ է ուզում ասել պատգամավորը, ապա ավելացրեց.

«Մեդիադաշտը խառնաշփոթ երևույթ է»: Ապա ավելացրեց, որ եթե օրենքի խախտում են թույլ տալիս, դա այլ հարց է:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image