Ժամանց

Հաղթանակ՝ միջազգային մրցաշարում

Հաղթանակ՝ միջազգային մրցաշարում

Հայաստանի ֆուտզալի ազգային թիմը 100 տոկոսանոց ցուցանիշով նվաճեց Երևանում անցկացված «Unibank Cup» միջազգային մրցաշարի հաղթողի տիտղոսը։

Ռուբեն Նազարեթյանի թիմն ուժերը չափեց Վրաստանի հավաքականի հետ ու հաղթեց 3։1 հաշվով։ Գոլերի հեղինակ դարձան Արսեն Պետրոսովն ու Նիկիտա Խրոմիխը, գրանցվեց նաև մեկ ինքնագոլ մրցակցի կողմից։
​Մինչ այդ մեր ընտրանին պարտության էր մատնել Մոլդովայի (2:1) և Ղրղզստանի (5:1) թիմերին՝ ընդհանուր առմամբ վաստակելով 9 միավոր։

Այս մրցաշարը Հայաստանի նախապատրաստությունն է Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին, որը տեղի կունենա հունվարի 21-ից փետրվարի 7-ը Լատվիայում, Լիտվայում և Սլովենիայում։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image