Հարցազրույց

Քաղաքական և աշխատանքային վրեժխնդրություն է․ մեկը իշխանությունների կողմից, մյուսը` ռեկտորի

Քաղաքական և աշխատանքային վրեժխնդրություն է․ մեկը իշխանությունների կողմից, մյուսը` ռեկտորի

Նոյեմբերի վերջին դատախազությունը հայտարարեց, որ Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել իր «լիազորությունների շրջանակներից դուրս գործողություններ կատարելու համար»։ Իսկ լիազորություններից դուրս գալն արտահայտվել է նրանով, որ նա 2019-2022 թվականների ընթացքում անգլերեն առարկայից անբավարար գնահատականներ ստացած ուսանողներից ընդունել է լուծարային քննություններն ու նշանակել դրական գնահատականներ՝ քննական տեղեկագրում՝ հանձնաժողովի անդամի փոխարեն ստորագրելով։ 

Գաղտնիք չէ, որ Փաշինյանի ժողովրդավարության բաստիոնում քրեական հետապնդումների են ենթարկվում բացառապես ընդդիմադիր քաղաքական հայացքներ կրող հասարակական-քաղաքական գործիչները, իսկ Ցոլակ Ակոպյանը «Հայաքվե» նախաձեռնության անդամ է, մշտապես հանդես է եկել օրվա իշխանություններին ուղղված քննադատություններով, դրա համար էլ պրոռեկտորի պաշտոնում նրա կողմից քննություն վերցնելը համարել են լիազորությունների չարաշահում եւ գործ հարուցել: Իսկ դրա կողքին իշխանական պատգամավորի թոռը կարող է դանակահարություն անել եւ ազատության մեջ մնալ։ 

Ցոլակ Ակոպյանը «Հրապարակի» հետ զրույցում նշում է, որ թեպետ չի կալանավորվել, սակայն խափանման միջոց «վարչական հսկողությունը» ոչ իրավաչափ ճանաչելու համար դիմել են Վերաքննիչ դատարան: Վարչական հսկողությունն իրականացնում է ոստիկանությունը։ Այսինքն, տվյալ անձի նկատմամբ ոստիկանությունը մեծ իրավասություններ է ստանում եւ նրա ազատությունը խիստ սահմանափակվում է։ 
Ակոպյանը վստահ է, որ իրենից վրեժ են լուծում` քաղաքական այլակարծության համար. «Երեկ բողոքարկման վերջին օրն էր, բողոքարկել ենք Վերաքննիչ դատարան: Սպասում ենք տեսնենք, թե ինչ կորոշեն: Ինչ վերաբերում է կոնկրետ գործի հանգամանքներին, կա նախաքննական գաղտնիք հասկացողությունը և մենք ստիպված ենք սպասել գործի ընթացքին: Այս գործը փաստում է այն մասին, որ իմ նկատմամբ կա անկասկած հետապնդում: Հուսամ արդեն՝ երբ կկարողանամ նախաքննական գաղտնիքներին անդրադառնալ, այս մասին առավել բաց կխոսեմ: Ամեն ինչ ժամանակն իր տեղը կգցի: Ես չեմ ընդունում ինձ վերագրվողը, փաստաբաններս էլ հայտարարել են, որ անգամ այս պարագայում ես հանցագործության սուբյեկտ չեմ հանդիսանում: Նույնիսկ եթե ես ընդունեի, որ սխալ եմ գործել, չեմ հանդիսանում պաշտոնատար անձ և բնականաբար սուբյեկտ այս օրերին չեմ հանդիսանում», - ասում է մեր զրուցակիցը: 

Նա հիշեցնում է, որ այս տարվա սկզբին Բրյուսովից իրեն հեռացրել են. «Ինձ դասաժամեր չտալը նույնպես իմ դեմ հետապնդումների մի մասն է: Այն համարում եմ ոտնձգություն, աշխատանքային իրավունքների խախտում: Հստակ խտրական վերաբերմունք է բոլորին դասաժամեր տալ՝ քաղաքական այլախոհներից բացի: Ես այսօր ոչ մի կապ չունեմ Բրյուսովի հետ: Դատարան եմ դիմել` աշխատանքը վերականգնելու նպատակով, այժմ դատարանի վճռին եմ սպասում», - ասում է Ցոլակ Ակոպյանը: 

«Ես իմ նկատմամբ հետապնդումը բաժանում եմ երկու հստակ մասի` քաղաքական և աշխատանքային վրեժխնդրություն` մեկը իշխանությունների կողմից, մյուսը` ռեկտորի: Ես մշտապես խոսել եմ բուհում առկա խնդիրների մասին, դա շատերին դուր չեկավ: «Հայաքվեին» իմ ներգրավվածությունը ևս նպաստեց այդ ամենին», - խոսքը եզրափակում է նա:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image