ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այս պահին մասնակցում է ընդդիմության հանրահավաքից հետո կազմակերպված քայլերթին: Hraparak.am-ը փորձեց մի քանի հարց ուղղել երկրորդ նախագահին, սակայն նա ասաց` ոտքի վրա հարցազրույց չի տալիս:
«Դու գիտես, որ ես ոտքի վրա հարցազրույց չեմ տալիս»,-ասաց նա:
Նկատեցինք, որ հիմա բոլորն են ոտքի վրա, սակայն Քոչարյանն ասաց, որ մամուլի ասուլիսի ժամանակ հնարավորություն կունենանք այդ հարցը տալու:
Այսինքն` դեռ մամուլի ասուլի՞ս է լինելու, և քննարկելու եք` ի՞նչ եք անելու հետագայում: Մինչև այդ հեռացած չի՞ լինելու Նիկոլ Փաշինյանը: Քոչարյանը, սակայն, դարձյալ որևէ բովանդակային պատասխան չտվեց:
Նկատեցինք, որ մարդիկ կան, որոնք հույսեր են կապում իր հետ, սակայն երկրորդ նախագահն ասաց, թե իբր չի լսում մեզ:
Հարցրինք` հատո՞ւկ չի լսում մեր հարցը, Քոչարյանը ժպտաց. «Լավն ես, լավն ես, բայց...»: Ապա թեքվելով իր կողքով քայլող Ագնեսա Խամոյանի կողմը` նկատեց. «Բայց բոլորը գիտեն, որ ոտքի վրա հարցազրույց չեմ տալիս»:
-Ոտքի վրա միտինգ անում եք, քայլում եք, հարցազրույց չե՞ք տալիս: Բոլորը տալիս են հարցազրույց ոտքի վրա:
-Բացի ինձանից:
-Ձեր թիկնապահը ոտքի վրա ինձ հետ է հրում, բոլորը ոտքի վրա են այս պահին անում` ինչ անում են: Նիկոլ Փաշինյանը ոտքի վրա ինչ-որ բաներ է ստորագրում, դա փորձելո՞ւ եք կանխել, օրինակ:
-Վահե, գիտեք, չէ՞, տենց չեմպիոնատ կա` հետ-հետ վազելու: Եթե այսպես շարունակեք` մի քանի երթերի ժամանակ, Դուք կարաք մրցումների մասնակցեք:
-Իսկ ընդդիմությունն ի՞նչ մրցումների կարող է մասնակցել այսպես անվերջ քայլելով:
-Ես հիմա կոնկրետ քո մասին եմ խոսում:
-Ես էլ Ձեր մասին եմ ասում: Ի՞նչ ռեկորդ եք սահմանելու այսպես:
Մանրամասն` տեսանյութում