Քաղաքականություն

Զախարովայի արձագանքը

Զախարովայի արձագանքը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել ընդդիմության նկատմամբ ճնշումների և արտաքին ազդեցության պայմաններում։

Նրա խոսքով՝ Մոսկվան ուշադրությամբ հետևում է Հայաստանում զարգացող քաղաքական գործընթացներին և իր մոտեցումները ձևավորելու է՝ ելնելով երկրի ղեկավարության իրական գործողություններից։

Զախարովան նաև նշել է, որ ընտրությունների արդյունքները, ըստ Ռուսաստանի դիտարկումների, վկայում են իշխող քաղաքական ուժի աջակցության որոշակի նվազման մասին։ Միաժամանակ նա ընդգծել է, որ Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ և նրա ինքնիշխան զարգացման ապահովմամբ։

ՌԴ ԱԳՆ խոսնակի գնահատմամբ՝ ընտրությունները ցույց են տվել նաև հայ հասարակության ներսում առկա բևեռացվածությունը։ Նա հավելել է, որ հասարակության մի զգալի հատված աջակցում է Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացմանը և Հայաստանի մասնակցության շարունակմանը Եվրասիական տնտեսական միությունում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image