Էքսկլյուզիվ

«Հրապարակ». Վենետիկի հանձնաժողովի հետ քաղաքական առեւտուրը կայացավ

«Հրապարակ». Վենետիկի հանձնաժողովի հետ քաղաքական առեւտուրը կայացավ

Վենետիկի հանձնաժողովը, քննելով Հայաստանին վերաբերող 2 հարց՝ դատաիրավական բարեփոխումների եւ Ստամբուլյան կոնվենցիայի, երեկ տվել է իր եզրակացությունը՝ հիմնականում բավարարելով ՀՀ իշխանությունների ակնկալիքները։

Ստամբուլյան կոնվենցիան կվավերացվի Հայաստանի կողմից, դրա դիմաց ՀՀ իշխանություններին թույլ են տվել Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկել՝ մի վերապահումով, որ դա պետք է լինի կամավոր հիմունքներով, այլ ոչ թե ստիպողաբար։ Այսինքն, Դատական օրենսգրքի՝ «շանտաժի եւ կաշառքի օրենք» որակված փոփոխություններն այլեւս ՀՀ ԱԺ-ն կկարողանա ընդունել, եւ Վենետիկի հանձնաժողովը դրան առանձնապես չի առարկի, քանի որ դրանից հետո կվավերացվի Եվրոպայի համար այնքան բաղձալի Ստամբուլյան կոնվենցիան։ Քաղաքական առեւտուրը կայացավ։

Լրահոս

Ամենաընթերցված

Հեռացող Նիկոլը մեզ ապագա չէ

Հեռացող Նիկոլը մեզ ապագա չէ

Հուշեք ինձ, խնդրեմ, թե որն է օրվա ամենակարեւոր թեման՝ գյուղմթերքի արտահանո՞ւմը, խայտառակ ընտրություն...

×
Gallery Image