ԱՄՆ պետական քարտուղար Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը քննարկել են իսրայելա-պաղեստինյան ու լեռնայինղարաբաղյան հակամարտությունները։
Տեղեկանում ենք ԱՄՆ ՊՔ պաշտոնական կայքում հրապարակված մամուլի հաղորդագրությունից։
Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Իսրայելում, Արևմտյան ափին ու Գազայում շարունակվող բռնությունները։
«Պետական քարտուղար Էնթոնի Ջ. Բլինքենն այսօր զրուցել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ` քննարկելու Իսրայելում, Արևմտյան ափին ու Գազայում շարունակվող բռնությունների վերաբերյալ նրանց ընդհանուր մտահոգությունը և տարածաշրջանում գործընկերների հետ ներգրավումը` հանգստություն բերելու համար», - ասվում է հաղորդագրության մեջ։
Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։
«Քարտուղար Բլինկենը և արտաքին գործերի նախարար Լը Դրիանը խոսեցին նաև իրենց համագործակցության մասին՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ, և ընդգծեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը», - եզրափակված է մամուլի հաղորդագրության մեջ։