Հասարակություն

Հերթական սուտը և փիառվելու հերթական ձևը

Հերթական սուտը և փիառվելու հերթական ձևը

Հերթական սուտը և փիառվելու հերթական ձևը։

Ընկերներս Երևանից եկել էին հյուր՝ երեխաների հետ։ Ֆեյսբուքում պատահաբար տեսնում են Լոռու մարզպետի տեսանյութը (դնում եմ մեկնաբանություններում), որտեղ ասում է` «Սիրելի վանաձորցիներ, ձեզ անակնկալ ենք արել, և 14 օր շարունակ կարող եք վայելել Շառլ Ազնավուրի այգում տեղակայված կրկեսը»։

Ասում են՝ «Կտանե՞ս երեխաներին»։ Ասում եմ՝ «Իհարկե»։ Թեև արդեն զգում էի, որ հաստատ ինչ-որ բան այն չէ, բայց մտածեցի՝ չասեն ամեն ինչ քաղաքականացնում եմ։ Լուռ նստեցրի մեքենան ու գնացինք։

Հասնում ենք… մարդ չկա։ Մի քանի ընտանիքներ հավաքված՝ տարբեր գյուղերից ու քաղաքներից, բոլորը երեխաների հետ։ Բոլորս իրար ենք նայում՝ չհասկանալով, թե ինչ է կատարվում։

Աչքս ընկավ հեռախոսահամարին, զանգեցի։

— Բարև ձեզ, կրկեսը ե՞րբ է։

— Միայն շաբաթ և կիրակի։

Ասում եմ.

— Բայց մարզպետը հայտարարել էր, որ 14 օր շարունակ կարելի է այցելել։

Լռություն…

Մարդիկ էս շոգին, տարբեր բնակավայրերից երեխաների հետ եկել էին՝ հավատալով պաշտոնական հայտարարությանը։

Ի դեպ, որպես «անակնկալ» ներկայացված կրկեսի տոմսերն էլ վճարովի են։ Ես երբեք դեմ չեմ վճարել ծառայության համար։ Խնդիրը վճարը չէ։ Խնդիրն այն է, որ պաշտոնական էջով տեսանյութ ես հրապարակում, փիառվում, բայց մարդկանց փոխանցում ես ոչ ճշգրիտ տեղեկություն։

Չնայած… ինչի՞ վրա զարմանամ։ Ինչպես միշտ։

Հարգանքով՝

Ձեր սուտ փիառը ջրի երես հանող

Ա. Հովհաննիսյան

Հ.Գ. Ոչ մեկին չենք վիրավորում։

Հ.Գ.Գ. Չէ՛, չեմ վախենում ձեզնից։ Ինչքան սուտ խոսեք, այնքան այն հրապարակայնորեն ցույց եմ տալու։

Լրահոս

Ամենաընթերցված

Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…

Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…

Ուժերի հետաքրքիր հարաբերակցություն է հաստատվել Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև: Կողմերը, կար...

×
Gallery Image