Մինչ Արցախում վիճակն օրհասական է, Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ, ձմռան ցրտին մարդիկ մնացել են առանց գազ, շուտով պարենային մթերքների դեֆիցիտ առաջ կգա, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ընդգծված ակտիվություն է շարունակում ցուցաբերել սոցցանցում՝ ցուցադրելով իրենց իշխանական փափուկ կյանքը:
Այս անգամ տիկինը ինստագրամյան միկրոբլոգում լուսանկար է հրապարակել, որտեղ ոտքը ոտքին գցած, ռոմանտիկ միջավայրում երեկվա ֆուտբոլային խաղն է վայելում: