Այլ

Սկանդալ Բաքվում՝ Ադրբեջանի պառլամենտի պատգամավորին կձերբակալեն

Սկանդալ Բաքվում՝ Ադրբեջանի պառլամենտի պատգամավորին կձերբակալեն

Ադրբեջանի խորհրդարանն այսօր պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել է պատգամավոր Էլդանիզ Սալիմովին։ Այսօր արդեն Սալիմովը կկանգնի դատարանի առաջ։ Ամենայն հավանականությամբ նա կկալանավորվի։ Գործը քննելու է Բինաղադինսկի շրջանային դատարանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին, գիշերվա ժամը 1-ի սահմաններում, Խաչմազ քաղաքի «Հին բակ» ռեստորանում պատգամավորը բռնություն էր գործադրել իր ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանի հանդեպ։ Հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման հոդվածի հատկանիշներով։ Գործի քննությունն իրականացնում է Ադրբեջանի Գլխավոր դատախազության քննչական վարչությունը։

Լրահոս

Ամենաընթերցված

Ձերբակալել են Չալաբյանին

Ձերբակալել են Չալաբյանին

Վաղ առավոտյան ձերբակալել են հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին: Այս պահին այլ մանրամասնե...

×
Gallery Image